Փարիզ-2024. Հայաստանն օգոստոսի 10-ին 3 ներկայացուցիչ ունի
ՀրապարակումներՕգոստոսի 10-ին Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանը երեք մարզիկ կունենա:
Երևանի ժամանակով 13:30-ին մրցելույթները կսկսեն 102 կգ քաշային ծանրորդները, որոնց թվում է Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Գարիկ Կարապետյանը:
Ազատ ոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը ևս կգոտեմարտի:
Երևանի ժամանակով 22:30-ից մեդալային պայքարը կսկսեն գերծանր քաշային ծանրորդները Հայաստանը ներկայացնող Վարազդատ Լալայանը և Բահրեյնի դրոշի ներքո հանդես եկող Գոռ Մինասյանը: