ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է, թե ինչ հարցերով են Լիբանանում գտնվող ՀՀ քաղաքացիները դիմում դեսպանություն
ՏեսանյութերՕրեր առաջ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին կոչ էր արել զերծ մնալ Լիբանան այցելելուց, իսկ այնտեղ բնակվող ՀՀ քաղաքացիներին հորդորել էր խնդիրների բախվելու դեպքում կապ հաստատել Լիբանանում ՀՀ դեսպանության հետ: «Արմենպրես»-ը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից փորձեց պարզել՝ դեսպանությունն արդյոք զանգեր ստացել է, և եթե այո՝ ի՞նչ բնույթի հարցերով են դիմել քաղաքացիները:
«Դեսպանությանն ուղղված հարցադրումները հիմնականում վերաբերում են անձնագրային և ճամփորդական փաստաթղթերին և անհրաժեշտության առաջացման պարագայում՝ ՀՀ տեղափոխման հնարավորություններին:
Պատասխանելով նշյալ հարցադրումներին՝ դեսպանությունը տրամադրում է անհրաժեշտ խորհրդատվություն և ցուցաբերում է հյուպատոսական աջակցություն, ինչպես նաև տրամադրում է տեղեկատվություն գործող կոմերցիոն չվերթների մասին»,- «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ հայտնեցի ՀՀ ԱԳՆ-ից՝ ընդգծելով, որ դեսպանությունը միաժամանակ մշտական կապ է պահպանում Լիբանանի պատկան մարմինների, ինչպես նաև՝ հայ համայնքային կառույցների ղեկավարների հետ: