Վրաստանը կանչել է Իրանի դեսպանին ՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ 5,5 մլն դրամ կադաստրային արժեքով հողատարածքը վերադարձվել է Վանաձոր համայնքին․ Փաշինյան Վթարային իրավիճակներ էր ստեղծում Քըրք Քըրքորյան փողոցում․ վարորդը հայտնաբերվել է ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում» Եվրոպական պետությունները ոչ թե խաղաղություն բերեցին, այլ կանաչ լույս վառեցին նոր արհավիրքների համար. Էդուարդ Շարմազանով #ՈՒՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի և Ալիկ Ալեքսանյանի գործով դատական նիստը Իշխանական բլոգերը հրավիրվել է ոստիկանություն «Ոչ ոքի չեմ ստիպել մասնակցել նախընտրական հանդիպումներին»․ հետախույզ Արթուր Ավանեսյանի ցուցմունքը դատարանում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը Ավտովթար Երևանում․ բախվել են «Dongfeng»-ն ու «Changan»-ը, տուժածներ չկան Թբիլիսիում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով 

Ով է նկարահանում Փաշինյանի «TikTok»-ի տեսանյութերը և որքան գումար է ստանում հարկատուների գրպանից. Factor.am

Տեսանյութեր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում բավական ակտիվ է «TikTok» սոցիալական ցանցում, որտեղ տեսանյութեր է հրապարակում թե՛ իր առօրյայից, թե՛ աշխատանքային գործունեությունից։ Պարզվում է՝ վարչապետի աշխատակազմում կա հատուկ աշխատակից, որի հիմնական զբաղվածությունը Նիկոլ Փաշինյանի համար «TikTok»-ի տեսանյութեր նկարահանելն է։
Ֆեյսբուքում մեկ միլիոն հետևորդ ունեցող Փաշինյանը «TikTok»-յան օգտատեր դարձավ 2023 թվականի նոյեմբերին։ Արդեն շուրջ 35 հազար հետևորդ ունեցող Նիկոլ Փաշինյանը բավական ակտիվ է այս սոցիալական հարթակում, որտեղ հիմնականում հրապարակվում են ոչ պաշտոնական բովանդակությամբ տեսանյութեր։ Օրինակ, վերջին տեսանյութն այն մասին է, թե ինչպես է Փաշինյանը գնումներից վերադառնում, իսկ կինը՝ Աննա Հակոբյանը, խաշլամա, տոլմա և այլ ուտեստներ պատրաստում։ Ի դեպ, նկատենք, որ հրապարակայնությունը կարևորող Փաշինյանի էջի գրեթե բոլոր հրապարակումներում փակված է մեկնաբանություններ թողնելու դաշտը։

Իսկ ո՞վ է Փաշինյանի «TikTok»-յան էջի տեսանյութերը նկարահանում և արդյո՞ք այս աշխատանքի համար գումար հատկացվում է ՀՀ պետական բյուջեից։ Այս հարցի պատասխանը ստանալու համար Factor.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ պարզելու, թե ով է ստեղծում «TikTok»-ի բովանդակությունը, տեսանյութերի նկարահանման և տեղադրման համար կա՞ առանձին հաստիք։ Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել են, որ վարչապետի՝ «TikTok» և այլ սոցիալական հարթակներում բովանդակության գեներացման և տարածման աշխատանքներում ներգրավված է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի հանրային իրազեկման ծառայության ավագ մասնագետ Դավիթ Մկրտչյանը։

ՔՊ կուսակցության անդամ Դավիթ Մկրտչյանը դեռևս 2018-ին ակտիվորեն ներգրավված էր Փաշինյանի նախաձեռնած շարժմանը, ապահովում էր նրա ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակումները կամ պահում էր բարձրախոսը (рупор), որով խոսում էր Փաշինյանը, այդ պատճառով նա շարժման մասնակիցների շրջանում առավել հայտնի էր «Ռուպըր Դավո» անունով։

Թե որքան աշխատավարձ է ստանում Դավիթ Մկրտչյանը ՀՀ պետբյուջեից, վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ից հրաժարվել են պատասխանել՝ հղում անելով ՀՀ անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքին։ Այստեղ ուշագրավ է այն հանգամանքը, որ 2018 թվականին նույն ՊՈԱԿ-ից Factor.am-ին տրամադրել են թե՛ հաստիքացուցակը, թե՛ աշխատավարձերի չափը։ Ինչու է վեց տարի անց ՊՈԱԿ-ը ընտրել ոչ թափանցիկ աշխատելաոճ․ ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանն ասաց, որ նախկինում հաստիքացուցակի և դրույքաչափերի տրամադրման հետ կապված դատական գործ է եղել, այդ իսկ պատճառով այս դեպքում նախապես պետք է աշխատակիցներից հարցնի, եթե դեմ չլինեն՝ կտրամադրեն։

Ըստ 2018 թվականին Factor.am-ին փոխանցված տեղեկատվության՝ գլխավոր մասնագետի դրույքաչափը կազմում է 245 հազար դրամ։ Արդյո՞ք այս տարիների ընթացքում աշխատավարձի չափը փոփոխության ենթարկվել է՝ հայտնի չէ։ Թեմայի շուրջ փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև Դավիթ Մկրտչյանից, որը ևս հրաժարվեց հարկատուների համար բացահայտել, թե որքան աշխատավարձ է ստանում տիկտոկյան տեսանյութեր նկարահանելու համար։ «Ձեզ հետաքրքրող տեղեկատվությունը իր մեջ պարունակում է անձական տվյալներ, եթե ձեզ հետաքրքրում է հաստիքային դրույքաչափը, խորհուրդ եմ տալիս դիմել «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ գրավոր հարցմամբ»,- ասաց Դավիթ Մկրտչյանը։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վրաստանը կանչել է Իրանի դեսպանին ՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ 5,5 մլն դրամ կադաստրային արժեքով հողատարածքը վերադարձվել է Վանաձոր համայնքին․ ՓաշինյանԳերմանիայում վառելիքի թանկացման ֆոնին վարորդներն ավելի հաճախ են հեռանում լցակայաններից՝ առանց վճարելուՎթարային իրավիճակներ էր ստեղծում Քըրք Քըրքորյան փողոցում․ վարորդը հայտնաբերվել էՎարորդը լցակայանում վիճաբանությունից հետո կրակել է մեկ այլ մեքենայի ուղղությամբԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկներըՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում»Գերմանիայում աճել են բենզալցակայաններից վառելիքի գողություններըԵվրոպական պետությունները ոչ թե խաղաղություն բերեցին, այլ կանաչ լույս վառեցին նոր արհավիրքների համար. Էդուարդ ՇարմազանովՀրապարակվել է FlyDubai ինքնաթիռի ներսից միջադեպի պահին արված տեսանյութՊուտինը կոչ է արել կատարելագործել օրենսդրությունը՝ Ռուսաստանի առաջատար դիրքերն ապահովելու համարԹուրքիայից Ս-400 համակարգերի տեղափոխման հարցը քննարկվում է. Պեսկով#ՈՒՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի և Ալիկ Ալեքսանյանի գործով դատական նիստըԻշխանական բլոգերը հրավիրվել է ոստիկանություն«Ոչ ոքի չեմ ստիպել մասնակցել նախընտրական հանդիպումներին»․ հետախույզ Արթուր Ավանեսյանի ցուցմունքը դատարանումՌուս դիվանագետն արձագանքել է Ռուսաստանին «թզուկ» անվանած Ավստրիայի նախագահինՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստըՊուտինը նվաստացուցիչ է համարել Արևմուտքից օգնություն մուրալըԱվտովթար Երևանում․ բախվել են «Dongfeng»-ն ու «Changan»-ը, տուժածներ չկանP. Diddy-ն բանտում արտոնությունների համար ամսական հազարավոր դոլարներ է ծախսում. NBC NewsՄարատ Կամբոլովը ստանձնել է Հարավային Օսիայի նախագահի պաշտոնըԹբիլիսիում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքովԱՄՆ-ը նախատեսում է մշտական ռազմաբազա ստեղծել ԼեհաստանումՀիրոսիմայում 10 տարվա ընթացքում 1,3 միլիոն կռունկ է տեղադրվել ատոմային ռումբի զոհերի հիշատակինԱվտովթար Արարատի մարզում․ բախվել են BMW-ն ու Ford Transit-ը, կա վիրավորՊետդումայի կազմը գրեթե կիսով չափ նորացել է. ՊուտինՀայաստանն ու ԱՄԷ-ն կխթանեն արբիտրաժային կենտրոնների միջև համագործակցությունըՆոր խստացում ՌԴ-ից. ՌԴ-ի փլուզում ԽՍՀՄ-ի սցենարով. զգուշացում՝ Պուտինին Flydubai ավիաընկերության չվերթի օդաչուները, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, հոսպիտալացվել ենԱվանում բացվել է «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան Flydubai-ի ինքնաթիռը հաջող վայրէջք կատարած օդաչուները Հարավային Աֆրիկայի և Նոր Զելանդիայի քաղաքացիներ ենՄակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնածՀոկտեմբերի 1-3-ին ջերմաստիճանը կնվազի մինչև 5-11 աստիճանովՀենց հիմա Սիսիանում կես մարդ էլ լինի կտար. ՔՊ–ական պատգամավորը՝եղբոր մեքենայի վարձակալության մասինԱննա Վարդապետյանը ներկայացրել է ապօրինի գույքը արտերկրից վերադարձնելու Հայաստանի փորձըYnet. Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետը չեղարկել է ԱՄՆ այցը՝ անվտանգության իրավիճակի պատճառովԽոշոր զարգացումներ Հայաստանում․ «Խաղաղության խորհուրդ», Ռոսատոմի առաջարկն ու նոր արգելքըՕրենքն ամբողջովին պետք է չեղարկվի՝ գողացած ոչ մի հեռախոս ոստիկանությունը չի կարողանում հայտնաբերելՀԾԿՀ-ն էլեկտրաէներգետիկական համակարգում հզորության գործակցի հրապարակման նոր պահանջներ է սահմանելFlyDubai-ը արտակարգ իրավիճակի պատճառով ինքնաթիռը կուղղորդի Սաուդյան ԱրաբիաԱմերիկյան զորքերը դուրս են բերվել Էրբիլի ավիաբազայիցՊԵԿ-ի պարգևավճարների ֆոնդը մոտ 20-30 տոկոսով ավելացել է. Տիգրան ԱբրահամյանԻ՞նչն էր Կառավարությանը խանգարում նորմալ քննարկում կազմակերպել. Էդգար ՂազարյանGuardian. Ուկրաինան ավիահարվածների մեկ ժամվա ընթացքում կորցնում է 45 միլիոն դոլարՀետին միտք չկա՝ սա շատ մարդկանց կյանքի վրա է ազդում, պետք է ամեն ինչ թափանցիկ լինի. Բաբկեն Թունյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Արգիշտի Դարբինյանը ընտրվեց ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահԱյսօր Գևորգ Էմինի ծննդյան օրն է․ նա կդառնար 108 տարեկանՄեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի վերադարձը ԵվրամիությունՓաշինյանը ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարին ազատել է պաշտոնից
Ամենադիտված