Թուրքիայում անտառային հրդեհները չի հաջողվում մարել. 350 բնակիչ ունեցող գյուղը տարհանվել է
Տեսանյութեր
Թուրքիայի Մուղլա նահանգի Միլաս շրջանում դեռևս անհայտ հանգամանքներում անտառային հրդեհներ են բռնկվել։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարական ջոկատներ, 6 ինքնաթիռ և 8 ուղղաթիռ, գրում է Ermenihaber-ը։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են նաև կամավորներ ու քաղաքացիներ։ Նշվում է, որ հրդեհաշիջման աշխատանքները ընթանում են գիշեր-ցերեկ՝ թե՛ ցամաքային, և թե՛ օդային ճանապարհով։
Կրակը նաև տարածվել է Չաքըրալան գյուղի, գերեզմանատան վրա, ու ստիպված են եղել տարհանել 350 բնակիչ ունեցող գյուղը։ Կրակի տակ է առնվել 30 հեկտարից ավելի տարածք։
Կա վարկած, որ հրդեհը բռնկվել է էլեկտրական լարերի կայծից։ Նշվում է, որ մեծ ջանքեր են գործադրվում հրդեհը վերահսկողության տակ առնելու համար։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru