Լուկաշենկոն հայտարարել է` Բելառուսի երկնքում ուկրաինական ԱԹՍ-ներ են խոցվել
ԺամանցԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է Ուկրաինայի հետ սահմանին օդային միջադեպի մասին։ Նրա խոսքով՝ ուրբաթ օրը ՀՕՊ ստորաբաժանումները մի քանի անօդաչու թռչող սարք են խոցել երկրի տարածքում։
«Մեր ռադիոտեղորոշիչները մոտ մեկ տասնյակ թիրախներ են գրանցել Մոգիլևի շրջանի երկնքում։ ՀՕՊ-ի մարտական հերթապահության ուժերը արագ պատրաստվել են», - Բելառուսի ղեկավարի խոսքը մեջբերում է BelTA լրատվական գործակալությունը:
Գրոհի հետ մղման ընթացքում ոչնչացվել են մի քանի անօդաչու թռչող սարքեր։ Մնացած թիրախները թիրախավորվել են ռուսական ՀՕՊ-ի կողմից։
«Մենք փնտրում ենք բեկորները։ Ենթադրում ենք՝ դրանք հարձակողական անօդաչու թռչող սարքեր են։ Չեմ հասկանում՝ դա Ուկրաինայի ինչին է պետք», - հավելել է Լուկաշենկոն:
Սահմանին տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Լուկաշենկոն գովաբանել է հակաօդային պաշտպանության ուժերի հերթապահ աշխատանքը և ռուսական զորքերի հետ փոխգործակցության «բարձր մակարդակը»։