Ի՞նչ վիճակում են գտնվում այսօրվա խոշոր ավտովթարից տուժածները․ մանրամասներ
ՏեսանյութերՀերացի փողոցում այսօր առավոտյան տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով բժշկական տարբեր կենտրոններ են հոսպիտալացվել 18 քաղաքացի` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Տուժածներից 2-ի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, 8-ինը` միջին ծանրության։
8 քաղաքացի անցնում են համապատասխան բուժզննում, շուտով դուրս կգրվեն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ժամը 09:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հերացի փողոցում տեղի է ունեցել խոշոր վթար:
Պարզվել է, որ ցորենով բեռնված բեռնատարը բախվել է թիվ 36 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսին, այնուհետև կայանած «Toyota» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել։ Վթարի հետեւանքով 18 տուժած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոններ: