Հնդկաստանում ջրհեղեղների հետևանքով` ավելի քան 30 մարդ է զոհվել (լուսանկարներ)
ՏեսանյութերՀնդկաստանի հյուսիսային նահանգներում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների զոհ է դարձել ավելի քան 30 մարդ, գրում է Times of India թերթը։
Հրատարակության տվյալներով՝ առնվազն 8 մարդ անհետ կորել է աղետի հետևանքով։
«Հորդառատ անձրևների հետևանքով՝ 31 մարդ է զոհվել Ռաջաստանում, Հիմաչալ Պրադեշում, Ուտար Պրադեշում և Փենջաբում (երկրի հյուսիսային նահանգներում-խմբ.)»,- հայտնում է հրատարակությունը։
Հրատարակության տվյալներով՝ ամենամեծ թվով զոհերը գրանցվել են Ռաջաստան նահանգում, որտեղ զոհվել է 17 մարդ, 5 մարդ անհետ կորել է։
Օգոստոսի սկզբին Press Trust of India-ն հայտնել էր, որ Հնդկաստանի հյուսիսում ավելի քան 20 մարդ է մահացել հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սողանքների պատճառով: