Եվրոպական պետությունները ոչ թե խաղաղություն բերեցին, այլ կանաչ լույս վառեցին նոր արհավիրքների համար. Էդուարդ Շարմազանով #ՈՒՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի և Ալիկ Ալեքսանյանի գործով դատական նիստը Իշխանական բլոգերը հրավիրվել է ոստիկանություն «Ոչ ոքի չեմ ստիպել մասնակցել նախընտրական հանդիպումներին»․ հետախույզ Արթուր Ավանեսյանի ցուցմունքը դատարանում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը Ավտովթար Երևանում․ բախվել են «Dongfeng»-ն ու «Changan»-ը, տուժածներ չկան Թբիլիսիում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով Ավտովթար Արարատի մարզում․ բախվել են BMW-ն ու Ford Transit-ը, կա վիրավոր Հայաստանն ու ԱՄԷ-ն կխթանեն արբիտրաժային կենտրոնների միջև համագործակցությունը Նոր խստացում ՌԴ-ից. ՌԴ-ի փլուզում ԽՍՀՄ-ի սցենարով. զգուշացում՝ Պուտինին Հոկտեմբերի 1-3-ին ջերմաստիճանը կնվազի մինչև 5-11 աստիճանով Հենց հիմա Սիսիանում կես մարդ էլ լինի կտար. ՔՊ–ական պատգամավորը՝եղբոր մեքենայի վարձակալության մասին 

Արփի Դավոյանի 2024 թվականի հայտարարագիրը. Կամ՝ ինչպես հաղթահարել աղքատությունը գլխում ու ոչ միայն. 168.am

Արտակարգ Պատահար

168.am

ԱԺ իշխանական խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը, բոլոր ՔՊ-ականների նման, 2018 թվականի թավիշից հետո նայել են իրենց առաջնորդի օրինակին ու աղքատությունը հանել իրենց գլուխներից և ոչ միայն։ Համենայն դեպս, այդ մասին վկայում է պատգամավորի կողմից ներկայացվող հայտարարագրերի տարեցտարի բարելավվող պատկերը։

Կարճ ծանուցում, թե ով էր Արփինե Դավոյանը՝ մինչև «հեղափոխությունը», և ով է՝ դրանից հետո

Մանկավարժ-հոգեբանի կրթություն ստացած Արփինե Դավոյանը մի քանի տարի աշխատել է՝ որպես ավագ դպրոցի հոգեբան, ապա հաշվապահի օգնական և հաշվապահ, իսկ 2017-2018թթ.՝ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության գործավար։ 2018 թվականին այժմյան իշխանության ներկայացուցիչը թավշյա խրոնիկայում աչքի է ընկնում Հանրապետության հրապարակում հուզառատ վիճակում մի աղավնի ձեռքին պահելով, իսկ հետո արդեն՝ թավշյա իշխանության առաջնորդի՝ Նիկոլ Փաշինյանի օգնականի դերը ստանձնելով։

Ավելի ուշ, նա արդեն դառնում է պատգամավոր և ցայսօր օրենսդիր մարմնում է՝ հիմնականում աչքի ընկնելով բարոյախրատական հորդորներով և ընդդիմադիրներին ուղղված հաթաթաներով։

Արփի Դավոյանը 2024 թվականին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել պաշտոնատար անձի` 2023 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը։ Հայտարարագրում նշվում է 2021 թվականին գնված «Հյունդայի» մակնիշի մեքենայի մասին։

Հանձված և վերադարձված փոխառությունների մասին տողից էլ տեղեկանում ենք տվյալ տարվա սկզբում առկա՝ 25 միլիոն 197,496.9 դրամ փոխառության մասին, որը տարեվերջին արդեն զրոյացվել է։

Տվյալ տարվա ընթացքում վերադարձված փոխառությունների ընդհանուր գումարը կազմել է 28 միլիոն 360,000 դրամ. պարտապաններից մեկը Խաչեկ Պողոսյանն է, որը բնակելի տներ է կառուցում, իսկ մյուսը՝ «Միկշին» ընկերությունը, որը զբաղվում է կառուցապատմամբ։

Ի դեպ, պաշտոնյաների հայտարարագրերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ մի շարք պաշտոնյաներ այդ ընկերությունից բնակարան են ձեռք բերել։

Նշենք, որ դեռ 2023 թվականին ներկայացրած 2022 թվականի հայտարարագրում պատգամավոր Դավոյանը հիփոթեքի առարկա բաժնում մատնանշել էր անշարժ գույքի մասին։

ՔՊ-ականը նաև հայտարարագրել է տպավորիչ դրամական միջոցներ, շարժեր․ նրա բանկային հաշիվների մնացորդները տարեսկզբին կազմել են 865.119 դրամ, տարեվերջին աճել է՝ կազմելով 3 միլիոն 995.010 դրամ և 1 միլիոն 458.162 դրամ, իսկ տարեսկզբի կանխիկ 1 միլիոն 200.000 դրամից էլ տարեվերջին մնացել է 58.000 դրամ։

Արփի Դավոյանի հաշվետու տարվա հայտարարագրված 71 միլիոն 479.797 դրամ եկամուտը գոյացել է ԱԿԲԱ բանկից և Ֆինանսների նախարարությունից ստացված այլ եկամուտներից՝ համապատասխանաբար՝ 3,000,000 և 2,421,027 դրամ, Սերգեյ Էդգարի Էյլազյանի կողմից տրված գույքային իրավունքներից ստացված եկամուտից՝ 56,063,000 դրամ և ԱԺ աշխատակազմից ստացված՝ 9,995,770 աշխատավարձից։

Ի դեպ, 2018 թվականին, երբ նա ստանձնում էր վարչապետի օգնականի պաշտոնը, այդ օրվա դրությամբ հայտարարագրել էր հանձնած փոխառությունները՝ 93.581 դրամ, 130.100 դրամ, 170.995 դրամ։ Նրա դրամական միջոցները կազմում էին 161,143 դրամ, տարեկան եկամուտը՝ 576,360 դրամ, որը ստացվել էր աշխատավարձից։

Հիշեցնենք նաև՝ մամուլը նախորդ տարի Արփինե Դավոյանին առնչվող մի աղմկահարույց դրվագ էր հանրայնացրել՝ տեղեկացնելով,որ ՔՊ-ական պատգամավորն անցնում է քրեական գործով. նախնական տեղեկություններով՝ նա ՍՊԸ-ներ է հիմնադրել, ինչ-որ ներկրումներ արել, ապա խաբել պետությանը:

«Ժողովուրդ» օրաթերթն էր հարցում էր ուղարկել ՀՀ քննչական կոմիտե հետեւյալ բովանդակությամբ. «Հարգելի՛ պարոն Քյարամյան, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ ունի՝ առ այն, որ 2018 թվականին ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվել է մի գործ, որով անցել է Արփի Դավոյանը: Նախնական տեղեկություններով՝ նա ՍՊԸ-ներ է հիմնադրել, ինչ-որ ներկրումներ արել, ապա խաբել պետությանը: Նա 2018 թվականի ապրիլից հետո ՊԵԿ քննչականում անգամ հարցաքննվել է: Հաշվի առնելով այդ իրողությունը, համաձայն ՀՀ Սահմանադրության 27 և 27.1 հոդվածների և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի, խնդրում եմ տեղեկացնել.

Ի՞նչ գործ է եղել հարուցված, որով անցել է Արփի Դավոյանը:

Ի՞նչ կարգավիճակ է նա ունեցել քրեական գործով:

Եթե քրեական գործ հարուցված չի եղել, ի՞նչ քննություն է տարվել:

Ի՞նչ փաստական հանգամանքներ են պարզվել Արփի Դավոյանի գործունեության մասով»:

ՀՀ քննչական կոմիտեից, ի պատասխան այս գրության, տրվել էր հակիրճ արձագանք. «ՀՀ ՊԵԿ քննչական վարույթում քննված քրեական վարույթով Արփինե Դավոյանը հարցաքննվել է որպես վկա։ Նկատի ունենալով, որ ներկայումս շարունակվում է հիշյալ քաղաքական վարույթի նախաքննությունը՝ ուստի հարցման մեջ բարձրացված մյուս հարցերի պատասխանները հրապարակման ենթակա չեն, քանի որ հանդիսանում են նախաքննական գաղտնիք»:

 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գերմանիայում աճել են բենզալցակայաններից վառելիքի գողություններըԵվրոպական պետությունները ոչ թե խաղաղություն բերեցին, այլ կանաչ լույս վառեցին նոր արհավիրքների համար. Էդուարդ ՇարմազանովՀրապարակվել է FlyDubai ինքնաթիռի ներսից միջադեպի պահին արված տեսանյութՊուտինը կոչ է արել կատարելագործել օրենսդրությունը՝ Ռուսաստանի առաջատար դիրքերն ապահովելու համարԹուրքիայից Ս-400 համակարգերի տեղափոխման հարցը քննարկվում է. Պեսկով#ՈՒՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի և Ալիկ Ալեքսանյանի գործով դատական նիստըԻշխանական բլոգերը հրավիրվել է ոստիկանություն«Ոչ ոքի չեմ ստիպել մասնակցել նախընտրական հանդիպումներին»․ հետախույզ Արթուր Ավանեսյանի ցուցմունքը դատարանումՌուս դիվանագետն արձագանքել է Ռուսաստանին «թզուկ» անվանած Ավստրիայի նախագահինՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստըՊուտինը նվաստացուցիչ է համարել Արևմուտքից օգնություն մուրալըԱվտովթար Երևանում․ բախվել են «Dongfeng»-ն ու «Changan»-ը, տուժածներ չկանP. Diddy-ն բանտում արտոնությունների համար ամսական հազարավոր դոլարներ է ծախսում. NBC NewsՄարատ Կամբոլովը ստանձնել է Հարավային Օսիայի նախագահի պաշտոնըԹբիլիսիում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքովԱՄՆ-ը նախատեսում է մշտական ռազմաբազա ստեղծել ԼեհաստանումՀիրոսիմայում 10 տարվա ընթացքում 1,3 միլիոն կռունկ է տեղադրվել ատոմային ռումբի զոհերի հիշատակինԱվտովթար Արարատի մարզում․ բախվել են BMW-ն ու Ford Transit-ը, կա վիրավորՊետդումայի կազմը գրեթե կիսով չափ նորացել է. ՊուտինՀայաստանն ու ԱՄԷ-ն կխթանեն արբիտրաժային կենտրոնների միջև համագործակցությունըՆոր խստացում ՌԴ-ից. ՌԴ-ի փլուզում ԽՍՀՄ-ի սցենարով. զգուշացում՝ Պուտինին Flydubai ավիաընկերության չվերթի օդաչուները, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, հոսպիտալացվել ենԱվանում բացվել է «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան Flydubai-ի ինքնաթիռը հաջող վայրէջք կատարած օդաչուները Հարավային Աֆրիկայի և Նոր Զելանդիայի քաղաքացիներ ենՄակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնածՀոկտեմբերի 1-3-ին ջերմաստիճանը կնվազի մինչև 5-11 աստիճանովՀենց հիմա Սիսիանում կես մարդ էլ լինի կտար. ՔՊ–ական պատգամավորը՝եղբոր մեքենայի վարձակալության մասինԱննա Վարդապետյանը ներկայացրել է ապօրինի գույքը արտերկրից վերադարձնելու Հայաստանի փորձըYnet. Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետը չեղարկել է ԱՄՆ այցը՝ անվտանգության իրավիճակի պատճառովԽոշոր զարգացումներ Հայաստանում․ «Խաղաղության խորհուրդ», Ռոսատոմի առաջարկն ու նոր արգելքըՕրենքն ամբողջովին պետք է չեղարկվի՝ գողացած ոչ մի հեռախոս ոստիկանությունը չի կարողանում հայտնաբերելՀԾԿՀ-ն էլեկտրաէներգետիկական համակարգում հզորության գործակցի հրապարակման նոր պահանջներ է սահմանելFlyDubai-ը արտակարգ իրավիճակի պատճառով ինքնաթիռը կուղղորդի Սաուդյան ԱրաբիաԱմերիկյան զորքերը դուրս են բերվել Էրբիլի ավիաբազայիցՊԵԿ-ի պարգևավճարների ֆոնդը մոտ 20-30 տոկոսով ավելացել է. Տիգրան ԱբրահամյանԻ՞նչն էր Կառավարությանը խանգարում նորմալ քննարկում կազմակերպել. Էդգար ՂազարյանGuardian. Ուկրաինան ավիահարվածների մեկ ժամվա ընթացքում կորցնում է 45 միլիոն դոլարՀետին միտք չկա՝ սա շատ մարդկանց կյանքի վրա է ազդում, պետք է ամեն ինչ թափանցիկ լինի. Բաբկեն Թունյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Արգիշտի Դարբինյանը ընտրվեց ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահԱյսօր Գևորգ Էմինի ծննդյան օրն է․ նա կդառնար 108 տարեկանՄեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի վերադարձը ԵվրամիությունՓաշինյանը ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարին ազատել է պաշտոնիցՌազմական ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը շրջայց է կատարել բանակային դիրքերում և զորամասերումՉինաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Ճապոնիային հրաժարվել միջուկային զենք ձեռք բերելու փորձերիցԵրևանն ու Թեհրանը քննարկել են կանաչ տարածքների և շրջակա միջավայրի կառավարման համագործակցությունը«Ոչ ոք իր մեքենան օրական 5000 դրամով չէր տրամադրի»․ ՔՊ-ական պատգամավորը՝ եղբոր մեքենայի վարձակալության մասինՉինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Չինաստանն ու Ռուսաստանը կամրապնդեն համագործակցությունըFlydubai-ի ինքնաթիռի միջադեպից առաջին կադրերն են հրապարակվել․ ուղևորներից մեկի հագուստին արյան հետքեր կան (ֆոտոշարք)Flydubai ավիաընկերության օդաչուն փորձել է կործանել ինքնաթիռը (տեսանյութ)Տիրադավների խրախճանքը․ Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցված
Ամենադիտված