Հայտնի է՝ Կուրսկի շրջանի քանի բնակավայր է գտնվում Ուկրաինայի ԶՈւ վերահսկողության տակ
ՀասարակությունՈւկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ է գտնվում Կուրսկի շրջանի 28 բնակավայր։ Այս մասին ասել է Կուրսկի մարզի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակին նվիրված հանդիպմանը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Մարզի ղեկավարն ասել է, որ այս բնակավայրերի մոտ 2000 բնակիչների ճակատագիրն առայժմ անհայտ է։
«Մինչ օրս մոտ 121 հազար բնակիչ լքել է Կուրսկի շրջանի սահմանամերձ շրջանները»,- ասել է Ալեքսեյ Սմիրնովը՝ հավելելով, որ 180 հազար մարդ ենթակա է տարհանման։