Եվրոպական պետությունները ոչ թե խաղաղություն բերեցին, այլ կանաչ լույս վառեցին նոր արհավիրքների համար. Էդուարդ Շարմազանով #ՈՒՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի և Ալիկ Ալեքսանյանի գործով դատական նիստը Իշխանական բլոգերը հրավիրվել է ոստիկանություն «Ոչ ոքի չեմ ստիպել մասնակցել նախընտրական հանդիպումներին»․ հետախույզ Արթուր Ավանեսյանի ցուցմունքը դատարանում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը Ավտովթար Երևանում․ բախվել են «Dongfeng»-ն ու «Changan»-ը, տուժածներ չկան Թբիլիսիում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով Ավտովթար Արարատի մարզում․ բախվել են BMW-ն ու Ford Transit-ը, կա վիրավոր Հայաստանն ու ԱՄԷ-ն կխթանեն արբիտրաժային կենտրոնների միջև համագործակցությունը Նոր խստացում ՌԴ-ից. ՌԴ-ի փլուզում ԽՍՀՄ-ի սցենարով. զգուշացում՝ Պուտինին Հոկտեմբերի 1-3-ին ջերմաստիճանը կնվազի մինչև 5-11 աստիճանով Հենց հիմա Սիսիանում կես մարդ էլ լինի կտար. ՔՊ–ական պատգամավորը՝եղբոր մեքենայի վարձակալության մասին 

Ադրբեջանում իսրայելական ներկայության հանգամանքը տևական ժամանակ հանրահայտ իրողություն է. արաբագետ

Հասարակություն

Չնայած Ադրբեջանից ու Վրաստանից իր զինվորականների վերադառնալու վերաբերյալ Իսրայելի զգուշավոր հայտարարությանը՝ Ադրբեջանում իսրայելական ներկայության հանգամանքը տևական ժամանակ հանրահայտ իրողություն է, իսկ Վրաստանի անունը շեշտելը պարզապես ուշադրությունն Ադրբեջանից շեղելու նպատակ է ունեցել: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց արաբագետ Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով իսրայելական պետական լրատվամիջոցում հրապարակված տեղեկատվությանը, թե Իսրայելը իր զինվորականներին, որոնք ինչ-ինչ պատճառներով գտնվում են Ադրբեջանում և Վրաստանում, արգելել է մնալ այդ երկրներում:

Պետրոսյանն ընդգծեց, որ Իսրայելի կողմից հուլիսի 31-ին Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիյեի սպանության գործողության դիմաց տևական ժամանակ ակնկալվող իրանական հնարավոր պատասխան գործողությունը, սպասվում է, որ կարող է մի քանի շերտով տեղի ունենալ: «Իսրայելական կողմը որոշակի զգուշավորություն է ցուցաբերում՝ հաշվարկելով այն պոտենցիալ ուղղություններն ու հնարավորությունները, որտեղ Իրանը կարող է վնաս հասցնել: Այդ ուղղություններից մեկն էլ արտերկրում գտնվող իսրայելական զինծառայողների կամ հետախուզական, գաղտնի օբյեկտների դեմ հնարավոր հարձակումներն են, կամ օտարերկրյա այցերի ընթացքում Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ իրանական թիրախային գործողությունները: Սա է պատճառը, որ իսրայելական կողմը կոչ է արել իր զինծառայողներին  լքել Ադրբեջանի և Վրաստանի տարածքները:

Թիրախը հատկապես Ադրբեջանն է: Բայց, որպեսզի ուշադրությունը միայն Ադրբեջանի վրա չկենտրոնանա, ավելացրել են նաև Վրաստանը՝ շատ լավ հասկանալով, որ հատկապես իրանական այդ պատասխան գործողության ձևաչափն ավելի հնարավոր է Իրանին անմիջապես սահմանակից տարածաշրջաններում: Դրանցից մեկն էլ Հարավային Կովկասն է, հատկապես Ադրբեջանը, որտեղ դեռևս իրանական որոշակի գործակալական ցանց է գործում, և կարող է այդ հատուկ գործողությունն իրականացնել»,–ասաց արաբագետը:Նա նկատեց, որ հայտարարությունը զգուշավոր կերպով է արված, տրված են նուրբ ձևակերպումներ: Օրինակ՝ նշված է ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև Վրաստանը, որպեսզի Հարավային Կովկասում Ադրբեջանի վրա կենտրոնացում չլինի: «Երկրորդ՝ իրենք նշում են զինվորականների, որոնք տարբեր պատճառներով՝ կամ գործուղումների, կամ աշխատանքային զբաղվածությամբ  պայմանավորված կարող են գտնվել այդ երկրներում։

Այսինքն՝ կարող են լինել ոչ միայն այնտեղ ծառայություն իրականացնող, այլ հատուկ նպատակով, գործուղմամբ մեկնած զինվորականներ: Նրանց զգուշավորությունն ու նման հայտարարությունն արդեն թույլ է տալիս պնդելու, որ, բնականաբար, որոշ նպատակների համար նրանք Հարավային Կովկասի տարածաշրջանում այս պահին գործուղված զինվորականներ ունեն, դա առավելապես վերաբերում է Ադրբեջանին: Իսկ Ադրբեջանում այդ ներկայության հանգամանքն էլ տևական ժամանակ հանրահայտ իրողություն է»,-ասաց Պետրոսյանը: Իսկ Իսրայելի կողմից նման կոչի անհրաժեշտությունն առաջացել է այն համատեքստում, որ վերջին շրջանում հաճախ է խոսվում այն մասին, որ Իրանը կարող է պատասխանել օտար երկրներում իսրայելական գաղտնի օբյեկտների դեմ կամ իսրայելցի զինծառայողների կամ հատուկ ծառայությունների ներկայացուցիչների դեմ հնարավոր գործողություններով:Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսրայելի բանակն իր զինծառայողներին արգելել է մնալ Ադրբեջանում և Վրաստանում՝ Իրանի կողմից հարվածի սպառնալիքների պատճառով։ Մերձավոր Արևելքում իրադրությունը կտրուկ սրվել է հուլիսի 31-ին Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիյեի սպանությունից և իսրայելական հարվածից Բեյրութում «Հեզբոլլահ»-ի ռազմական թևի հրամանատարներից մեկի՝ Ֆուադ Շուքրի սպանությունից հետո։ Հանիյեի սպանության մեջ Իրանը և ՀԱՄԱՍ-ը մեղադրել են Իսրայելին և հայտարարել, որ անպատասխան չեն թողնի դա:  

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գերմանիայում աճել են բենզալցակայաններից վառելիքի գողություններըԵվրոպական պետությունները ոչ թե խաղաղություն բերեցին, այլ կանաչ լույս վառեցին նոր արհավիրքների համար. Էդուարդ ՇարմազանովՀրապարակվել է FlyDubai ինքնաթիռի ներսից միջադեպի պահին արված տեսանյութՊուտինը կոչ է արել կատարելագործել օրենսդրությունը՝ Ռուսաստանի առաջատար դիրքերն ապահովելու համարԹուրքիայից Ս-400 համակարգերի տեղափոխման հարցը քննարկվում է. Պեսկով#ՈՒՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի և Ալիկ Ալեքսանյանի գործով դատական նիստըԻշխանական բլոգերը հրավիրվել է ոստիկանություն«Ոչ ոքի չեմ ստիպել մասնակցել նախընտրական հանդիպումներին»․ հետախույզ Արթուր Ավանեսյանի ցուցմունքը դատարանումՌուս դիվանագետն արձագանքել է Ռուսաստանին «թզուկ» անվանած Ավստրիայի նախագահինՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստըՊուտինը նվաստացուցիչ է համարել Արևմուտքից օգնություն մուրալըԱվտովթար Երևանում․ բախվել են «Dongfeng»-ն ու «Changan»-ը, տուժածներ չկանP. Diddy-ն բանտում արտոնությունների համար ամսական հազարավոր դոլարներ է ծախսում. NBC NewsՄարատ Կամբոլովը ստանձնել է Հարավային Օսիայի նախագահի պաշտոնըԹբիլիսիում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքովԱՄՆ-ը նախատեսում է մշտական ռազմաբազա ստեղծել ԼեհաստանումՀիրոսիմայում 10 տարվա ընթացքում 1,3 միլիոն կռունկ է տեղադրվել ատոմային ռումբի զոհերի հիշատակինԱվտովթար Արարատի մարզում․ բախվել են BMW-ն ու Ford Transit-ը, կա վիրավորՊետդումայի կազմը գրեթե կիսով չափ նորացել է. ՊուտինՀայաստանն ու ԱՄԷ-ն կխթանեն արբիտրաժային կենտրոնների միջև համագործակցությունըՆոր խստացում ՌԴ-ից. ՌԴ-ի փլուզում ԽՍՀՄ-ի սցենարով. զգուշացում՝ Պուտինին Flydubai ավիաընկերության չվերթի օդաչուները, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, հոսպիտալացվել ենԱվանում բացվել է «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան Flydubai-ի ինքնաթիռը հաջող վայրէջք կատարած օդաչուները Հարավային Աֆրիկայի և Նոր Զելանդիայի քաղաքացիներ ենՄակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնածՀոկտեմբերի 1-3-ին ջերմաստիճանը կնվազի մինչև 5-11 աստիճանովՀենց հիմա Սիսիանում կես մարդ էլ լինի կտար. ՔՊ–ական պատգամավորը՝եղբոր մեքենայի վարձակալության մասինԱննա Վարդապետյանը ներկայացրել է ապօրինի գույքը արտերկրից վերադարձնելու Հայաստանի փորձըYnet. Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետը չեղարկել է ԱՄՆ այցը՝ անվտանգության իրավիճակի պատճառովԽոշոր զարգացումներ Հայաստանում․ «Խաղաղության խորհուրդ», Ռոսատոմի առաջարկն ու նոր արգելքըՕրենքն ամբողջովին պետք է չեղարկվի՝ գողացած ոչ մի հեռախոս ոստիկանությունը չի կարողանում հայտնաբերելՀԾԿՀ-ն էլեկտրաէներգետիկական համակարգում հզորության գործակցի հրապարակման նոր պահանջներ է սահմանելFlyDubai-ը արտակարգ իրավիճակի պատճառով ինքնաթիռը կուղղորդի Սաուդյան ԱրաբիաԱմերիկյան զորքերը դուրս են բերվել Էրբիլի ավիաբազայիցՊԵԿ-ի պարգևավճարների ֆոնդը մոտ 20-30 տոկոսով ավելացել է. Տիգրան ԱբրահամյանԻ՞նչն էր Կառավարությանը խանգարում նորմալ քննարկում կազմակերպել. Էդգար ՂազարյանGuardian. Ուկրաինան ավիահարվածների մեկ ժամվա ընթացքում կորցնում է 45 միլիոն դոլարՀետին միտք չկա՝ սա շատ մարդկանց կյանքի վրա է ազդում, պետք է ամեն ինչ թափանցիկ լինի. Բաբկեն Թունյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Արգիշտի Դարբինյանը ընտրվեց ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահԱյսօր Գևորգ Էմինի ծննդյան օրն է․ նա կդառնար 108 տարեկանՄեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի վերադարձը ԵվրամիությունՓաշինյանը ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարին ազատել է պաշտոնիցՌազմական ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը շրջայց է կատարել բանակային դիրքերում և զորամասերումՉինաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Ճապոնիային հրաժարվել միջուկային զենք ձեռք բերելու փորձերիցԵրևանն ու Թեհրանը քննարկել են կանաչ տարածքների և շրջակա միջավայրի կառավարման համագործակցությունը«Ոչ ոք իր մեքենան օրական 5000 դրամով չէր տրամադրի»․ ՔՊ-ական պատգամավորը՝ եղբոր մեքենայի վարձակալության մասինՉինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Չինաստանն ու Ռուսաստանը կամրապնդեն համագործակցությունըFlydubai-ի ինքնաթիռի միջադեպից առաջին կադրերն են հրապարակվել․ ուղևորներից մեկի հագուստին արյան հետքեր կան (ֆոտոշարք)Flydubai ավիաընկերության օդաչուն փորձել է կործանել ինքնաթիռը (տեսանյութ)Տիրադավների խրախճանքը․ Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցված
Ամենադիտված