Կուրսկի մարզում ռազմական գործողություններով Կիևը նպատակ ունի ապագա բանակցություններում ամրապնդել դիրքերը․ Պուտին
ՀրապարակումներՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Կուրսկի շրջանի վրա՝ ապագա բանակցություններում իրենց դիրքերը բարելավելու համար։
Այս մասին Վլադիմիր Պուտինը պնդել է Կուրսկի մարզում ստեղծված իրավիճակի շուրջ հրավիրած խորհրդակցությանը։
Նա դրանով է բացատրել հակամարտության կարգավորման խաղաղ ծրագրին վերադառնալու Մոսկվայի, ինչպես նաև շահագրգիռ և չեզոք միջնորդների առաջարկների մերժումը Կիևի կողմից։
Ռուսաստանի նախագահը չի բացառել Ուկրաինայի կողմից նոր հարձակումները սահմանամերձ շրջանների, այդ թվում՝ Բրյանսկի մարզի վրա։