Մենք իրանցու ոսկե մեդալի վրա աչք չունենք, թող մեր ոսկե մեդալը մեզ տան. ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար
ԱյլՄենք իրանցու ոսկե մեդալի վրա աչք չունենք, թող մեր ոսկե մեդալը մեզ տան. ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյան
Փոխնախարարը հուսով է, որ մրցավարներն ուղղակի սխալվել են, ոչ թե միտում են ունեցել Արթուր Ալեքսանյանի դեմ։
«Հույսեր ունեմ, որ Միջազգային օլիմպիական կոմիտեի բողոքարկման հանձնաժողովը որոշումը կկայացնի։ Եթե անգամ իրենք էլ այդ որոշումը չկայացնեն, մենք կդիմենք Լոզանի դատարան։ Ուրիշները ոսկու համար ուրախանում էին, իսկ մենք`լացում։ Մենք լիահույս ենք, որ այդ մեդալը լինելու է, ոսկին գալու է Հայաստան»,– ասաց փոխնախարարը «Զվարնթոց» օդանավակայանում։