Իրանը որևէ մեկից թույլտվություն չի խնդրելու․ Իրանի ԱԳՆ
ԲլոգոսֆերաԻրանը ոչ մեկից թույլտվություն չի խնդրելու իր ազգային անվտանգությունը պաշտպանելու համար։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Նասեր Քանաանին՝ ի պատասխան Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարության, որում նրանք կոչ են անում «Իրանին և նրա դաշնակիցներին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու ցանկացած հետագա էսկալացիան Մերձավոր Արևելքում»:
«Թեհրանը վճռական է՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունը և վերականգնելու կայունությունը տարածաշրջանում»,-ասել է պաշտոնյան։ «Արևմտյան երկրների անտարբերությունը, որոնք աջակցում են Իսրայելի ռեժիմին և նրա միջազգային հանցագործություններին՝ ներառյալ ցեղասպանությունը, շարունակվում է, և սիոնիստական իշխանությունների անպատժելիությունը մեծացրել է նրանց լկտիությունը ամենասարսափելի հանցագործությունները կատարելու հարցում», - ասել է Քանանին։
Նախօրեին եվրոպական երեք երկրների ղեկավարները հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունների մեկնարկը «այլևս չի կարող հետաձգվել», և «Իրանին ու նրա դաշնակիցներին» նախազգուշացրել են հակամարտության ցանկացած «հետագա սրացումից»:
Ավելի վաղ Թեհրանը հայտարարել էր հուլիսի 31-ին Իսրայելի կողմից իր տարածքում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի սպանությանը պատասխանելու մասին։