Սա հայկական ֆուտբոլի համար մեծ հաղթանակ էր. Ռուի Մոտան՝ ԱԵԿ-ի դեմ խաղից հետո
ՏեսանյութերՀայաստանի փոխչեմպիոն «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան ԿԼ-ի խաղարկության որակավորման երրորդ փուլի ԱԵԿ-ի դեմ խաղից պատասխան հետո (1։0) հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփել է հանդիպումը։
«Նրանք գոլ խփեցին մի իրավիճակից, որը, անկեղծ ասած ես տեսել եմ։ Ես չեմ կարող հասկանալ, ինչպես ստացվեց, որ դա ձեռքով խաղ չարձանագրվեց, բայց դա իմ դատելու գործը չէ, ես այստեղ եմ, որպեսզի մարզեմ։
Այնուհետև մենք պետք է կռիվ տայինք, ուժեղ լինեինք։ Մենք հոգեբանորեն շատ ամուր էինք։ Սա հայկական ֆուտբոլի համար մեծ հաղթանակ էր։ Սա մեզ համար, որպես ակումբ, մեծ հաղթանակ էր։ Այն մարդկանց համար, որոնք ամեն օր աշխատում են ակումբում։ Շատ ուրախ եմ բոլորի համար»,- Ռուի Մոտայի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ «Նոան» երկու խաղերի արդյունքում 3։2 հաշվով հաղթեց Հունաստանի փոխչեմպիոնին և դուրս եկավ ԿԼ-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլ, որտեղ կհանդիպի Սլովակիան ներկայացնող «Ռուժոմբերոկի» հետ։