Բաքվի հերթական սադրանքը. Ռուբեն Վարդանյանի աշխատասենյակում իբրև թե լուսանկար են գտել
ՏեսանյութերՊաշտոնական Բաքուն հերթական անգամ սադրիչ քայլի է գնացել`հայտարարելով` իբրև թե Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի` Ստեփանակերտի աշխատասենյակում գտել են «կեղծ քարտեզներ» պարունակող Նախիջևանի ատլասը:
Այս մասին Report-ին տված հարցազրույցում ասել է «Ադրբեջանի քարտեզագիրներ» հասարակական ասոցիացիայի նախագահ Մուգաբիլ Բայրամովը` հայտարարելով` «ատլասում առկա բոլոր քարտեզները խեղաթյուրում են պատմական փաստերը»։
«Դրանք պարունակում են բացահայտ տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ,- հայտարարել է Բայրամովը։