Ամփոփվել են ԱՕԿՍ-ի շենքի վարձակալության մրցույթի արդյունքները. ով է վարձակալելու հայտնի շենքը
ՏեսանյութերՊետական գույքի կառավարման կոմիտեն ամփոփել է Աբովյան 3 հասցեում գտնվող շենքի վարձակալության համար հայտարարված մրցույթի արդյունքները։
Հաղթող է ճանաչվել «ԶԵԹ ԸՆԴ ԷՅ» ՍՊԸ-ն՝ առաջարկելով 16,200,000 դրամ վարձավճարի չափ։
«Նախագծի շրջանակում երկու տարում նախատեսվում է իրականացնել 1 մլրդ 170 մլն դրամի ներդրում։
Տարածքում գործելու է ցուցասրահ, զարգացման արվեստանոց, «Red Book» և դասական սրճարաններ։
Տարածքի վարձակալության մեկնարկային արժեքը 15,450,000 դրամ էր։ Ապօրինի գույքի բռնագանձման գործընթացների շրջանակում գույքը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը և ամրացվել Պետական գույքի կառավարման կոմիտեին:
Նշենք, որ սա այն շենքն է, որը պետությունը վերցրեց սեփականատերերից` մշակույթի նախկին նախարարներ Հասմիկ Պողոսյանից և Արմեն Սմբատյանից: