Փարսյանը Սպահանի պատվիրակության հետ ոգեկոչել է պատերազմներում զոհված հայորդերի հիշատակը
ՏեսանյութերԱյսօր նշվում է Կապան քաղաքի օրը։ Համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, համայնքային իշխանությունների ներկայացուցիչները, ավագանու անդամները և հրավիրյալ հյուրերը նախ ծաղիկներ են խոնարհել Սյունիքի՝ 1918-1920թթ․ ազատամարտի զորահրամանատար Պողոս Տեր Դավթյանի կիսանդրուն։ Հայտնում են համայնքապետարանի մամուլի ծառայությունից։
Այնուհետև ներկաները, որոնց միացավ նաև ԻԻՀ Սպահան քաղաքի պատվիրակությունը, այցելել են Բաղաբուրջի հուշահամալիր՝ ծաղիկներ խոնարհել Արցախյան առաջին, Ապրիլյան և 44-օրյա պատերազմներում նահատակված հերոսների շիրիմներին և սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրու առջև։