Աֆրիկյան երկրներում հայտնաբերվել է կապիկի ծաղիկով վարակման ավելի քան 17 հազար դեպք
ԲլոգոսֆերաԱյս տարեսկզբից Աֆրիկյան միության 55 երկրից 13-ում հայտնաբերվել է կապիկի ծաղիկով վարակման ավելի քան 17 հազար դեպք:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան։«2024 թվականի սկզբից ի վեր Աֆրիկյան միության անդամ 13 երկրում գրանցվել է ընդհանուր 17 541 դեպք (2 822 հաստատված և 14 719 կասկածելի) և 517 մահվան դեպք»,-ասված է Աֆրիկյան հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի կայքում հրապարակված հայտարարությունում: