Երևանում մեքենաներ են բախվել, հետո ծեծկռտուք է եղել
ԲլոգոսֆերաՕգոստոսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մայիսի 9-ի փողոցում տեղի է ունեցել ավտովթար, որը հետո վերածվել է ծեծկռտուքի։
Shamshyan.com-ի տեղեկություններով, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։
Մայիսի 9-ի փողոցի թիվ 51/2 հասցեի դիմաց ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են վթարված «Hyundai Elantra», «Nissan Sentra» և «Chevrolet Niva» մակնիշի ավտոմեքենաները։
Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ Hyundai Elantra-ն բախվել է կայանված Nissan-ին և Chevrolet Niva-ին, որից հետո տեղի է ունեցել վիճաբանություն-ծեծկռտուք, ինչի հետևանքով էլ կոտրել են Nissan-ի հետևի ապակին։
Կան տեղեկություններ նաև, որ 1 հոգի դիմել է Երևանի բժշկական կենտրոններից մեկը։