Մոսկվան սպառնում է միջուկային զենքով․ Կալինինգրադի շրջափակման դեպքում ՌԴ-ն «կօգտագործի ամբողջ զինանոցը» Երևան-Էջմիածին ավտոճանապարհի «Նոր Զովք»-ի դիմաց բшխվել են «Mitsubishi»-ն, «BYD»-ն և «Opel»-ը․ բժիշկները պայքարnւմ են 3 վիրավnրներից 9-ամյա տղայի կյանքի համար «Ժողովուրդ». Գագիկ Ծառուկյանի հետ առնչվող քրեական վարույթներով իրավապահները կրկին ակտիվացել են «Հրապարակ»․ Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցված «Իրավունք». Փաշինյանը «հաթաթա» է տվել «Շեֆ ջան, մենք պրոբլեմ չունենք» ասողներին «Ժողովուրդ». Ավինյանի «գեղեցիկ» ռիլերն ու քաղաքապետարանի սկանդալները․ ի՞նչ է կատարվում Երևանի իշխանության ներսում «Հրապարակ»․ Կարեն Կարապետյանի թոռը միջազգային մրցանակ է շահել «Իրավունք». Տիրադավների խրախճանքը. «Հաջորդ Վեհափառը մեզանից մեկն է լինելու» «Ժողովուրդ». Աբովյանի ընտրություններում ՔՊ թեկնածուն Հովհաննես Աբրահամյանն է. իսկ ինչ է կատարվում Էդուարդ Բաբայանի շուրջ «Իրավունք». Փնտրվում է Վայքի ՔՊ-ական թեկնածուի դեկանը համ ֆեյք դեկանի հետքերով «Ժողովուրդ». «Բաց աշխարհ». ԱԺ-ից 4 ՔՊ-ական և մեկ ընդդիմադիր պատգամավոր՝ ԱՄՆ–ում. ի՞նչ են սովորելու և ո՞վ է վճարում Քիչ կալորիականությամբ և հարուստ հակաօքսիդանտներով. 7 պատճառ սմբուկ վայելելու համար, որի մասին քչերը գիտեն 

Նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը կազմում է 77 065 դրամ, ինչը նույնիսկ ավելին է, քան նվազագույն աշխատավարձը

Այլ

Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի և հանրային ծառայությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական արհմիության Խորհուրդը դիմել է Հայաստանի կառավարությանը, Հայաստանի Ազգային ժողովին.

«Հայտնի է, որ պետական և համայնքային միջին և ցածր օղակների ծառայողների վարձատրությունը շարունակում է մնալ ցածր և չի բավարարում կենսաապահովման բազային կարիքները հոգալու համար։ Պետական ոլորտում միջին աշխատավարձը (մինչև հարկումը), ըստ վիճակագրական տվյալների, կազմում է շուրջ 360 000 դրամ։ Սակայն ակնհայտ է, որ տվյալ թիվը գոյացել է պետական կառավարման ու պաշտպանության ոլորտներում բարձրաստիճան պաշտոնյաների բարձր վարձատրության հաշվին։

Վերջին անգամ պետական աշխատողների բազային աշխատավարձը բարձրացվել է 2023 թվականի հունվարի 1-ից՝ սահմանվելով 83200 դրամ։ Միաժամանակ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանված է, որ բազային աշխատավարձը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 120 տոկոսը։ Նվազագույն աշխատավարձը նույնպես բարձրացվել է 2023 թվականից՝ սահմանվելով 75 000 դրամ։

Վերոնշվածից բխում է, որ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի պատշաճ բարձրացման նախապայմաններից է նվազագույն աշխատավարձի բարձրացումը։

2024թ․2-րդ եռամսյակում, համաձայն Վիճակագրական կոմիտեի տվյալների, նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, որը հաշվարկված է ըստ ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված մեթոդաբանության, կազմել է 77 065 դրամ, ինչը նույնիսկ ավելին է, քան նվազագույն աշխատավարձը։

Հաշվի առնելով նաև, որ համաձայն վիճակագրական կոմիտեի տրամադրած վերջին տվյալների՝ ՀՀ տնային տնտեսություններում ընտանիքի անդամների միջինացված քանակը 3.4 հոգի է՝ պարզ է դառնում, որ սահմանված նվազագույն աշխատավարձը, ինչպես նաև բազային աշխատավարձով պայմանավորված վարձատրությունը բավարար չեն ընտանիքի նվազագույն ծախսերը հոգալու համար, հատկապես այն դեպքում, երբ աշխատողների զգալի մասն ունի հիփոթեքային վարկեր, ապրում է վարձակալությամբ, ընտանիքում ունի վճարովի հիմունքներով սովորող ուսանողներ և այլն։

Նման սոցիալական պայմանները հանգեցնում են նրան, որ պետական և համայնքային ծառայողները ստիպված են որոնել լրացուցիչ եկամտի աղբյուրներ՝ իրենց և իրենց ընտանիքների կենսապահովման համար, չնայած որ, համաձայն օրենսդրության, նրանց չի թույլատրվում զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից։ Ստեղծված պայմաններում, սակայն, լրացուցիչ աշխատանք կատարելը դարձել է անհրաժեշտություն միջին և ցածր օղակի հանրային ծառայողների համար։

Վերջին շրջանում հետզհետե հարկային դաշտ են բերվում ծառայությունների տարբեր տեսակներ, որոնցից է, օրինակ, էլեկտրոնային հարթակի միջոցով ուղևորափոխադրումը։ Ողջունելով ոչ ֆորմալ տնտեսությունը հարկային դաշտ բերելու կառավարության քաղաքականությունը՝ միևնույն ժամանակ փաստում ենք, որ այն անհնարին է դարձնելու հանրային ծառայողների համար նման ծառայություններում ներգրավվելը, ինչը իր հերթին զրկելու է նրանց անհրաժեշտ լրացուցիչ եկամտից և ավելի է մեծացնելու սոցիալական լարվածությունը։

Ուստի, որպես պետական ու համայնքային աշխատողներին միավորող ճյուղային հանրապետական արհմիություն, կոչ ենք անում վերանայել՝

պետական և համայնքային ծառայողների վարձատրության համակարգը՝ ապահովելով կենսապահովման համար բավարար մակարդակ

օրենսդրական կարգավորումները՝ թույլ տալով պետական ու համայնքային ծառայողներին աշխատանքային ժամերից դուրս կատարել վարձատրվող այնպիսի աշխատանք, որը չի հակասի նրանց պաշտոնեական պարտականություններին և չի առաջացնի շահերի բախում։

Նման կարգավորումներ առկա են միջազգային պրակտիկայում։ Այսպես, եվրոպական երկրների գերակշիռ մասում ներկայումս սահմանված է, որ գործատուի (աշխատակազմերի ղեկավարության) կողմից համապատասխան թույլտվությամբ հանրային ծառայողները հիմնական աշխատանքից զատ կարող են կատարել այնպիսի աշխատանք, որը չի ազդում պաշտոնեական պարտականությունների պատշաճ կատարման, հանրային ծառայության վարկանիշի, հանրային ծառայողի անկողմնակալության վրա և տվյալ պաշտոնի հետ չի առաջացնում շահերի բախում։

Այսպիսով, օրհասական է միջին և ցածր օղակի հանրային ծառայողների վարձատրության բարձրացման խնդիրը կամ վերը նշված օրենսդրական սահմանափակումների վերանայումը։ Հակառակ դեպքում պետական ու համայնքային ծառայողները շարունակելու են գտնվել սոցիալական ծանր ճնշման ներքո, ինչը նվազեցնելու է նրանց աշխատանքային արդյունավետությունը, ինչպես նաև հանգեցնելու է սոցիալական անապահովության և հնարավոր իրավախախտումների:

Կառավարությանը խնդրում ենք հաշվի առնել վերը նշված փաստարկները և սկսել քննարկումներ՝ խնդրի կարգավորման համար լավագույն լուծումներ գտնելու ուղղությամբ ։

Խնդրի լուծումը ոչ միայն կբարելավի հանրային ծառայողների կյանքի որակը, այլ նաև կօգնի պետությանը պահպանել բարձր որակի ծառայությունների մատուցումը քաղաքացիներին՝ միաժամանակ նվազեցնելով սոցիալական լարվածությունը»։

Աղբյուր` Panorama.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոսկվան սպառնում է միջուկային զենքով․ Կալինինգրադի շրջափակման դեպքում ՌԴ-ն «կօգտագործի ամբողջ զինանոցը»Երևան-Էջմիածին ավտոճանապարհի «Նոր Զովք»-ի դիմաց բшխվել են «Mitsubishi»-ն, «BYD»-ն և «Opel»-ը․ բժիշկները պայքարnւմ են 3 վիրավnրներից 9-ամյա տղայի կյանքի համար «Ժողովուրդ». Գագիկ Ծառուկյանի հետ առնչվող քրեական վարույթներով իրավապահները կրկին ակտիվացել են «Հրապարակ»․ Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցված «Իրավունք». Փաշինյանը «հաթաթա» է տվել «Շեֆ ջան, մենք պրոբլեմ չունենք» ասողներին «Ժողովուրդ». Ավինյանի «գեղեցիկ» ռիլերն ու քաղաքապետարանի սկանդալները․ ի՞նչ է կատարվում Երևանի իշխանության ներսում «Հրապարակ»․ Կարեն Կարապետյանի թոռը միջազգային մրցանակ է շահել «Իրավունք». Տիրադավների խրախճանքը. «Հաջորդ Վեհափառը մեզանից մեկն է լինելու» «Ժողովուրդ». Աբովյանի ընտրություններում ՔՊ թեկնածուն Հովհաննես Աբրահամյանն է. իսկ ինչ է կատարվում Էդուարդ Բաբայանի շուրջ «Իրավունք». Փնտրվում է Վայքի ՔՊ-ական թեկնածուի դեկանը համ ֆեյք դեկանի հետքերով «Ժողովուրդ». «Բաց աշխարհ». ԱԺ-ից 4 ՔՊ-ական և մեկ ընդդիմադիր պատգամավոր՝ ԱՄՆ–ում. ի՞նչ են սովորելու և ո՞վ է վճարում Քիչ կալորիականությամբ և հարուստ հակաօքսիդանտներով. 7 պատճառ սմբուկ վայելելու համար, որի մասին քչերը գիտեն Հոկտեմբերի 2-ին լավագույնն է ավելի ուշադիր լինել ձեր զգացմունքների նկատմամբ. կվերդառնան հին պատմությունները Կենդանակերպի երեք նշան, որոնց այս աշուն հաջողություն է սպասվում Այս երեք ամիսներին ծնվածների համար 2027 թվականը շրջադարձային կլինի Ի՞նչ են պատմում Մարսի տարօրինակ «խութերը» մոլորակի անցյալի մասինՁերբակալվել է Վահրամ Սահակյանը. Եվրոպան պատերազմի մեջ է Ռուսաստանի դեմ. Լավրով (տեսանյութ) Վեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործում ՔՊ Վարչության նիստում քննարկվել են Աբովյանի ՏԻՄ ընտրությունների և ԱԺ-ում քննիչ հանձնաժողովի ձևավորման հարցերըՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես կդադարեցվի դեսպանությունների միջոցով անձնագրերի տրամադրումըԳևորգ Պապոյանը հետևել է խաղողի մթերման ընթացքին Հույս ունենք, որ Իրանը կմնա Միջուկային զենքի չտարածման պայմանագրի կարևոր և պատասխանատու մասնակիցը. ՊեսկովԵրևանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա«Զզվելի հարվածներ են հասցրել»․ Զելենսկին՝ Ռուսաստանի նոր հարձակման մասին Վերջին 5 տարում իրականացվել է կատաղության դեմ շուրջ 15․000 պատվաստումՎերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցըՖրանսիայում համազգային գործադուլ և բողոքի ցույցեր են9-ամյա հայ տղան պատմել է Երուսաղեմում իր վրա հարձակման մասին ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերումՎահրամ Սահակյանի նկատմամբ վարչական վերահսկողություն է սահմանվել Մուայթայ․ Չեմպիոններ ու մեդալակիրներ միջազգային մրցաշարումԿենսաթոշակառուները ՄՍԾ աշխատակցի միջոցով կկարողանան բանկային հաշիվ բացել և ծառայություններից օգտվել. նոր կարգավորումՄոսկվան այժմ պատրաստ չէ լուրջ բանակցությունների. Մերց 1 կգ-ից ավելի չհայտարարագրված ոսկյա իրեր են հայտնաբերվել «Սարփի» մաքսակետումԵրևանում վնասել են բանկերից մեկի սպասարկման բաժնի ղեկավարի Changan-ը՝ պատճառելով 1 մլն դրամի վնասՍտամբուլում թռիչքից առաջ կալանել են իրանական Caspian Airlines-ի ինքնաթիռը. Anadolu Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվիԷներգաբլոկի շահագործումը` կիզակետում․ Միջուկային կարգը փլուզվում է. Փհենյանը՝ ԱՄՆ-ին (տեսանյութ) Մեր երկար ձեռքը ձեզ կհասնի՝ որտեղ ցանկանաք․ Նեթանյահուն հայտարարել է Իսրայելի վրա պատրաստվող հարձակման մասինՀայաստանը դարձնում են «երկրորդ Ուկրաինա», իսկ Եկեղեցին այս փորձությունն էլ կհաղթի․ Հարությունյան (տեսանյութ)Փոքր Վեդիի դպրոցում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով վնասվածքՍրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում մահվան առաջատար պատճառըՍարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնիցԻսրայելի պաշտպանության նախարարը սպառնացել է արտասահմանում ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին Ռուսաստանը 250 կիլոգրամանոց ավիառումբով թիրախային հարված է հասցրել Սումիի դպրոցինՍոնա Ղազարյանը ԵԽԽՎ-ում խոսել է Հայաստանի ընտրություններին արտաքին միջամտությունից Պապոյանն այցելել է Պռոշյանի կոնյակի գործարանի մթերման կետ«NASA»-ն հայտնել է՝ երբ «Starliner»-ը կրկին անձնակազմով կթռչի տիեզերքԵՄ-ում ավտոմոբիլային վառելիքը մեկ տարում թանկացել է 23,8 տոկոսովՊատրաստ եմ բանտ գնալ.ոչ մի դեպքում մանդատս չեմ դնի. Ղազարյան (տեսանյութ)
Ամենադիտված