Ֆերմին Լոպեսին սպառնում է որակազրկում մի քանի խաղով
Տեսանյութեր
«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը կարող է որակազրկվել մի քանի խաղով։ Այս մասին գրում է ArmSport.am-ը։
21-ամյա խաղացողը Կատալոնական թիմի առաջին տուրի «Վալենսիայի» դեմ հանդիպումը (1:2) դիտել է ապօրինի հեռարձակմամբ, ինչը չի վրիպել Լա լիգայի ղեկավարության աչքից։
Նշվում է, որ կառույցը շատ զգայուն է անօրինական հեռարձակումների հետ կապված հարցերի նկատմամբ և այժմ դիտարկում է խաղացողի որակազրկման հնարավորությունը: Լոպեսը որակազրկման դեպքում կարող է բաց թողնել Իսպանիայի առաջնության մեկ կամ նույնիսկ երկու տուր։
Նշենք, որ Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում «Բարսելոնան» կխաղա Բիլբաոյի «Ատլետիկի» հետ։ Այնուհետև արտագնա հանդիպում կանցկացնի Մադրիդի «Ատլետիկոյի» հետ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)