Հայտնի է դարձել Սիցիլիայի ափերի մոտ զբոսանավի վթարի հնարավոր պատճառը
ՔաղաքականՍիցիլիայի ափերի մոտ «Բայեսիան» զբոսանավի խորտակման պատճառը կարող է լինել մարդկային սխալը։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է The Italian Sea Group ընկերության ղեկավար Ջովանի Կոստանտինոն։
«Այն ամենը, ինչ արվել է, բացահայտեց շատ մեծ քանակությամբ սխալներ, խցիկներում մարդիկ չպետք է լինեին, նավը չպետք է խարիսխ գցեր», - ասել է նա։
Կոստանտինոն հավելել է, որ նավի անձնակազմը նույնպես պետք է իմանար հնարավոր փոթորկի մասին, ինչպես ասվում էր կանխատեսման մեջ, իսկ ձկնորսներն այդ օրը ծով դուրս չեն եկել։
Երկուշաբթի վաղ առավոտյան Պորտիչելոյի ափերի մոտ խորտակվել է զբոսաշրջիկներ տեղափոխող հիսուն մետրանոց առագաստանավը։ Նավում եղել է 22 մարդ, հիմնականում՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ զբոսանավի խորտակման պատճառը եղել է տորնադոն։ Սիցիլիայի քաղաքացիական պաշտպանության ղեկավարն ասել է, որ նավը սխալ պահին սխալ տեղում է եղել: