«Ժողովուրդ». Գագիկ Ծառուկյանի հետ առնչվող քրեական վարույթներով իրավապահները կրկին ակտիվացել են «Հրապարակ»․ Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցված «Իրավունք». Փաշինյանը «հաթաթա» է տվել «Շեֆ ջան, մենք պրոբլեմ չունենք» ասողներին «Ժողովուրդ». Ավինյանի «գեղեցիկ» ռիլերն ու քաղաքապետարանի սկանդալները․ ի՞նչ է կատարվում Երևանի իշխանության ներսում «Հրապարակ»․ Կարեն Կարապետյանի թոռը միջազգային մրցանակ է շահել «Իրավունք». Տիրադավների խրախճանքը. «Հաջորդ Վեհափառը մեզանից մեկն է լինելու» «Ժողովուրդ». Աբովյանի ընտրություններում ՔՊ թեկնածուն Հովհաննես Աբրահամյանն է. իսկ ինչ է կատարվում Էդուարդ Բաբայանի շուրջ «Իրավունք». Փնտրվում է Վայքի ՔՊ-ական թեկնածուի դեկանը համ ֆեյք դեկանի հետքերով «Ժողովուրդ». «Բաց աշխարհ». ԱԺ-ից 4 ՔՊ-ական և մեկ ընդդիմադիր պատգամավոր՝ ԱՄՆ–ում. ի՞նչ են սովորելու և ո՞վ է վճարում Քիչ կալորիականությամբ և հարուստ հակաօքսիդանտներով. 7 պատճառ սմբուկ վայելելու համար, որի մասին քչերը գիտեն Հոկտեմբերի 2-ին լավագույնն է ավելի ուշադիր լինել ձեր զգացմունքների նկատմամբ. կվերդառնան հին պատմությունները Կենդանակերպի երեք նշան, որոնց այս աշուն հաջողություն է սպասվում 

«Կովը չի ծնում, կաթը էժան է, ցեղականները սատկում են»․ խելացի անասնագոմերի թերի կատարված ծրագիրը. Հետք

Քաղաքական

«Հետք»․ Վարազդատ Հայրապետյանը Շիրակի մարզի Նոր կյանք գյուղում է ապրում։ 2018թ․-ին Հայաստան է եկել Ուկրաինայի Օդեսա քաղաքից։ Վարազդատը երրորդ մոդելի անասնաշենք է կառուցել, որի համար Էկոնոմիկայի նախարարությունը 17․5 մլն դրամ է հատկացրել, ինքն էլ 22 մլն դրամ է ներդրել։ «Ասացին՝ գոմը կարող եք գրավ դնել, գումար վերցնել, որպեսզի անասուն առնեք, բայց այնպես ստացվեց, որ բանկը վարկ չտվեց։ Ստիպված մեքենաներս, տունս գրավ դրեցի, ցեղական անասուն գնեցի։ Պահել եմ մի երկու տարի, բայց անասուններից հինգը հիվանդացան, սատկեցին, այդպես խնդիրների առաջ կանգնեցինք»,- պատմում է Վարազդատը։ 

Նա 20 մլն դրամով 20 տոհմային անասուն էր գնել, ասում է՝ պետությունից այս հարցում աջակցություն չի ստացել, միայն խոստացել էին՝ կաջակցեն, կաթը կվաճառի, բայց այդպես էլ չաջակցեցին։ Տոհմային անասունները Սպիտակից էր առել։ Հինգը սատկել է, մնացածը վաճառել է, ասում է՝ էլ ուժ չունեի։ «15-ը վաճառեցի, հազիվ վարկերն եմ փակում, ինչ ունեմ-չունեմ՝ վաճառել եմ արդեն, ամիսը 600-700 հազար դրամ վարկ եմ տալիս, դեռ մի տարի էլ ունեմ փակելու։ Այդքան ծախսեցինք, հավատացինք, չարչարվեցինք, հիմա չգիտեմ՝ արդեն ինչ անեմ, Աստծո հույսով եմ»,- ասաց Վարազդատը։

Էկոնոմիկայի նախարարությունը դատարան է դիմել՝ պահանջով, որ 17․5 մլն դրամը վերադարձնի պետական բյուջե։ Նախարարությունը կարծում է, որ խախտվել են պետական օժանդակության ծրագրի պայմանները՝ անասնաշենքը առնվազն հինգ տարի նպատակային չի օգտագործվել։ Բացի այդ՝ ֆերմերը ծրագրի ընթացքում հաշվետվություններ չի ներկայացրել։ «Խելացի անասնաշենքեր»-ի պետական աջակցության ծրագրում նշված է, որ վերոնշյալ կետերի խախտման դեպքում շահառուն պարտավոր է պետական աջակցությամբ տրամադրված գումարը, այս պարագայում՝ 17․5 մլն դրամը, վերադարձնել պետական բյուջե։ Դատարանը որոշել է բավարարել էկոնոմիկայի նախարարության պահանջը՝ ֆերմերից պետք է գանձվի պետական օժանդակությունը։

Մենք խոսեցինք այն մարդկանց հետ, որոնք օգտվել են «խելացի» անասնաշենք ծրագրից եւ չեն հաջողել` հասկանալու ձախողման պատճառը։ Իսկ նրանք, ովքեր ծրագրի շահառու են եղել եւ շարունակում են զբաղվել անասնապահությամբ, տարբեր խնդիրների են բախվում։

«Չորս կով սատկել է, թե ինչու՝ չգիտենք։ Անալիզ ենք հանձնել, բայց այդպես էլ պատճառները չիմացանք»

Սնանկացած ֆերմեր Վարազդատը միակը չէ, որի ցեղական կովերը սատկել են։ Կոտայքի մարզի Արգել գյուղում Արմեն Գասպարյանը երրորդ մոդելի անասնաշենք է կառուցել։ 17․5 մլն դրամ պետական աջակցություն է ստացել։ Ասում է՝ անասնաշենքը կառուցելու և կովերը գնելու համար 100 մլն դրամից ավելի գումար է ծախսել։ Եվրոպայից 42 հատ «Շվից» ցեղատեսակի կով է բերել, որոնցից 41-ը՝ հղի։ 10-ը վիժել են, իսկ մնացած հորթերը թերզարգացած են ծնվել։ Ֆերմերը ենթադրում է, որ արհեստական բեղմնավորումը Եվրոպայում գուցե լավ չեն արել։ Չորս կով էլ սատկել է։

«Հիվանդություն էր շուտ ընկնում մեջները։ Հոդերի, կճղակների հետ կապված խնդիրներ կային։ Անընդհատ բժիշկ էինք կանչում, կովը թույլ էր։ Դրսից բերածների հետ անընդհատ կային այդ խնդիրները։ Մի խոսքով, չէր արդարացնում իրեն։ Վաճառել ենք կովերը, գոմը կա, բայց դատարկ է, չենք զբաղվում անասնապահությամբ»,- ասում է Արմենը։

Նրա պատմելով՝ օրական 20 լիտր կաթը լավագույն արդյունքն էր, դա էլ այն դեպքում, եթե կովը նորմալ էր ծնել. «Մեկ լիտր ջուրը ավելի թանկ էր, քան թե կաթը, 230-250 դրամով ենք վաճառել»։ 

Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Ժողովուրդ». Գագիկ Ծառուկյանի հետ առնչվող քրեական վարույթներով իրավապահները կրկին ակտիվացել են «Հրապարակ»․ Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցված «Իրավունք». Փաշինյանը «հաթաթա» է տվել «Շեֆ ջան, մենք պրոբլեմ չունենք» ասողներին «Ժողովուրդ». Ավինյանի «գեղեցիկ» ռիլերն ու քաղաքապետարանի սկանդալները․ ի՞նչ է կատարվում Երևանի իշխանության ներսում «Հրապարակ»․ Կարեն Կարապետյանի թոռը միջազգային մրցանակ է շահել «Իրավունք». Տիրադավների խրախճանքը. «Հաջորդ Վեհափառը մեզանից մեկն է լինելու» «Ժողովուրդ». Աբովյանի ընտրություններում ՔՊ թեկնածուն Հովհաննես Աբրահամյանն է. իսկ ինչ է կատարվում Էդուարդ Բաբայանի շուրջ «Իրավունք». Փնտրվում է Վայքի ՔՊ-ական թեկնածուի դեկանը համ ֆեյք դեկանի հետքերով «Ժողովուրդ». «Բաց աշխարհ». ԱԺ-ից 4 ՔՊ-ական և մեկ ընդդիմադիր պատգամավոր՝ ԱՄՆ–ում. ի՞նչ են սովորելու և ո՞վ է վճարում Քիչ կալորիականությամբ և հարուստ հակաօքսիդանտներով. 7 պատճառ սմբուկ վայելելու համար, որի մասին քչերը գիտեն Հոկտեմբերի 2-ին լավագույնն է ավելի ուշադիր լինել ձեր զգացմունքների նկատմամբ. կվերդառնան հին պատմությունները Կենդանակերպի երեք նշան, որոնց այս աշուն հաջողություն է սպասվում Այս երեք ամիսներին ծնվածների համար 2027 թվականը շրջադարձային կլինի Ի՞նչ են պատմում Մարսի տարօրինակ «խութերը» մոլորակի անցյալի մասինՁերբակալվել է Վահրամ Սահակյանը. Եվրոպան պատերազմի մեջ է Ռուսաստանի դեմ. Լավրով (տեսանյութ) Վեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործում ՔՊ Վարչության նիստում քննարկվել են Աբովյանի ՏԻՄ ընտրությունների և ԱԺ-ում քննիչ հանձնաժողովի ձևավորման հարցերըՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես կդադարեցվի դեսպանությունների միջոցով անձնագրերի տրամադրումըԳևորգ Պապոյանը հետևել է խաղողի մթերման ընթացքին Հույս ունենք, որ Իրանը կմնա Միջուկային զենքի չտարածման պայմանագրի կարևոր և պատասխանատու մասնակիցը. ՊեսկովԵրևանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա«Զզվելի հարվածներ են հասցրել»․ Զելենսկին՝ Ռուսաստանի նոր հարձակման մասին Վերջին 5 տարում իրականացվել է կատաղության դեմ շուրջ 15․000 պատվաստումՎերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցըՖրանսիայում համազգային գործադուլ և բողոքի ցույցեր են9-ամյա հայ տղան պատմել է Երուսաղեմում իր վրա հարձակման մասին ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերումՎահրամ Սահակյանի նկատմամբ վարչական վերահսկողություն է սահմանվել Մուայթայ․ Չեմպիոններ ու մեդալակիրներ միջազգային մրցաշարումԿենսաթոշակառուները ՄՍԾ աշխատակցի միջոցով կկարողանան բանկային հաշիվ բացել և ծառայություններից օգտվել. նոր կարգավորումՄոսկվան այժմ պատրաստ չէ լուրջ բանակցությունների. Մերց 1 կգ-ից ավելի չհայտարարագրված ոսկյա իրեր են հայտնաբերվել «Սարփի» մաքսակետումԵրևանում վնասել են բանկերից մեկի սպասարկման բաժնի ղեկավարի Changan-ը՝ պատճառելով 1 մլն դրամի վնասՍտամբուլում թռիչքից առաջ կալանել են իրանական Caspian Airlines-ի ինքնաթիռը. Anadolu Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվիԷներգաբլոկի շահագործումը` կիզակետում․ Միջուկային կարգը փլուզվում է. Փհենյանը՝ ԱՄՆ-ին (տեսանյութ) Մեր երկար ձեռքը ձեզ կհասնի՝ որտեղ ցանկանաք․ Նեթանյահուն հայտարարել է Իսրայելի վրա պատրաստվող հարձակման մասինՀայաստանը դարձնում են «երկրորդ Ուկրաինա», իսկ Եկեղեցին այս փորձությունն էլ կհաղթի․ Հարությունյան (տեսանյութ)Փոքր Վեդիի դպրոցում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով վնասվածքՍրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում մահվան առաջատար պատճառըՍարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնիցԻսրայելի պաշտպանության նախարարը սպառնացել է արտասահմանում ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին Ռուսաստանը 250 կիլոգրամանոց ավիառումբով թիրախային հարված է հասցրել Սումիի դպրոցինՍոնա Ղազարյանը ԵԽԽՎ-ում խոսել է Հայաստանի ընտրություններին արտաքին միջամտությունից Պապոյանն այցելել է Պռոշյանի կոնյակի գործարանի մթերման կետ«NASA»-ն հայտնել է՝ երբ «Starliner»-ը կրկին անձնակազմով կթռչի տիեզերքԵՄ-ում ավտոմոբիլային վառելիքը մեկ տարում թանկացել է 23,8 տոկոսովՊատրաստ եմ բանտ գնալ.ոչ մի դեպքում մանդատս չեմ դնի. Ղազարյան (տեսանյութ) Գլխավոր դատախազությունում քննարկվել է դատախազական աշխատանքի հայաստանյան և ամերիկյան փորձըՆախիջևանում Թուրքիայի, Ադրբեջանի ու Ուզբեկստանի համատեղ զորավարժություն է
Ամենադիտված