Երևանում գեներալ-լեյտենանտի որդու ավտոմեքենայում հայտնաբերվել են կաթոցիչներ, թմրանյութանման զանգված և կասկածելի իրեր (լուսանկարներ)
ՀասարակությունԵրևանում գեներալ-լեյտենանտի 38-ամյա որդու վթարված ավտոմեքենայում հայտնաբերվել են կաթոցիչներ, թմրանյութանման զանգված և կասկածելի իրեր։
Տեղում պարեկները նրան տեղափոխել են ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղից էլ տեղեկատվությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Գ. Ապրիամովի հայրը կոչումով գեներալ-լեյտենանտ է և բարձր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ Պաշտպանության նախարարությունում, այդ թվում՝ եղել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ։