ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսը ընտրվելու դեպքում կշարունակի աջակցել Ուկրաինային
ՔաղաքականԴեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսը խոստացել է շարունակել աջակցել Ուկրաինային և ՆԱՏՕ-ի դաշնակիցներին Վաշինգտոնի ընտրություններում հաղթանակի դեպքում, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
«Որպես նախագահ՝ ես վճռականորեն կաջակցեմ Ուկրաինային և ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին», - ասել է նա՝ ելույթ ունենալով Չիկագոյում Դեմոկրատների ազգային համագումարի ժամանակ, որտեղ նա պաշտոնապես համաձայնել է առաջադրվել բարձրագույն պետական պաշտոնում:
Հարիսը նաև պնդել է, որ իր հանրապետական հակառակորդ Դոնալդ Թրամփը «խրախուսել է» Ռուսաստանին հատուկ ռազմական գործողություն իրականացնել Ուկրաինայում:
«Նա ասաց, որ Ռուսաստանը կարող է անել այն, ինչ ուզում է», - հավելել է Հարիսը՝ ընդգծելով նաև, որ Թրամփը սպառնացել է դուրս բերել ԱՄՆ-ին ՆԱՏՕ-ից։