Ճապոնիան հայտարարել է, որ Չինաստանը խախտել է իր օդային տարածքը
Տեսանյութեր
Ճապոնիան բողոք է ներկայացրել Չինաստանին՝ իր օդային տարածքը խախտելու կապակցությամբ՝ հայտարարելով, որ չինական ռազմական ինքնաթիռը հայտնվել է Դանձյո կղզիների (Նագասակի պրեֆեկտուրա) տարածքում։
Ճապոնիայի ԱԳՆ տարածած հայտարարության համաձայն՝ Չինաստանի դեսպանին հանձնվել է բողոքի նոտա, պահանջել են նաև միջոցներ ձեռնարկել՝ ապագայում նմանատիպ դեպքերը կանխելու համար։
Ճապոնիայի ՊՆ տվյալներվ՝ օդային տարածքի խախտումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 11։29-ին, չինական Y-9 ինքնաթիռը Ճապոնիայի տարածքում է եղել 2 րոպե։ Ճապոնական կողմը երկինք է բարձրացրել կործանիչներ։ Տեղի լրատվամիջոցների համաձայն՝ Չինաստանի կողմից Ճապոնիայի օդային տարածքը խախտելու դեպքեր մինչ այս չեն գրանցվել։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru