ԱՄՆ-ն քիմիական զենք է տրամադրում Կիևին՝ ՌԴ-ին հարվածելու համար․ աղբյուր
ՏեսանյութերԱՄՆ-ը քիմիական զենքի զգալի խմբաքանակ է փոխանցում Ուկրաինայի զինված ուժերին, որը հետագայում Կիևն օգտագործում է Ռուսաստանի հետ հակամարտության ժամանակ։ Այս մասին հայտնել են Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչությունում։ Գրում է Հրապարակը։
«Միացյալ Նահանգները Ուկրաինային մատակարարում է քիմիական զենքի լայն տեսականի, որոնցից մի քանիսն ակտիվորեն օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի կողմից», - «Իզվեստիա»-ին հայտնել են ՌԴ մշտական ներկայացուցչությունում։
Դիվանագետների կարծիքով՝ Վաշինգտոնը շարունակում է մնալ Ուկրաինային վտանգավոր նյութերի հիմնական մատակարարը։
Նրանք նաև նշել են, որ ի տարբերություն Սպիտակ տան՝ նման զինամթերքի պաշարները վերացնելու մասին խոսքերին, ԱՄՆ-ը դեռևս ունի թունավոր նյութերի զգալի ծավալներ ստեղծելու կարողություն։