Թուրք պատգամավորը վիրավորել է Էրդողանին․ ի՞նչ է հայտնի
ՔաղաքականԹուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) Իզմիրի պատգամավոր Թունջայ Օզքանի դեմ Իզմիրի գլխավոր դատախազության կողմից հետաքննություն է սկսվել այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար։ Գրում է Հրապարակը։
Միջանկյալ նշենք, որ Էրդողանը ընդդիմությանը քննադատել էր «ցուցամոլությունից կախվախության մեջ» լինելու համար, ինչին արձագանքել էր Օզքանը։
Էրդողանի խոսքին ի պատասխան՝ Իզմիրից ընտրված պատգամավորը սոցցանցում գրառում է կատարել։
«Նստիր պալատում (նախագահական նստավայր-խմբ․), բազմիր գահին, թող դոլարներն ու միլիարդները քո խաղալիքը լինեն, վատությունն ու շռայլությունը՝ քո ուղեկիցները, հարուստները՝ քո ընկերները, մեզ ե՞ս ասում «ցուցամոլությունից կախված»,-գրել է նա ու Էրդողանին անվանել «սնոբ»*։
* մարդ, որ հիանում է բարձրաշխարհիկ հասարակությամբ, ամեն կերպ նմանակում նրանց ու ձգտում հայտնվել այդ հասարակության շարքերում: