Բագրատ Սրբազանը սեպտեմբերի 1-ին Արցախի տարեդարձին նվիրված միջոցառում կանցկացնի
ՀասարակությունՍեպտեմբերի 1-ին, ժամը 19․00-ին, Սուրբ Աննա Եկեղեցու բակում միջոցառում ունենք նվիրված Արցախի տարեդարձին։ Այդ մասին այսօր՝ օգոստոսի 26-ին հրավիրված հավաքում հայտարարել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը․
«Սեպտեմբերի 2-ն Արցախի Հանրապետության օրն է, բոլորիդ խնդրում եմ, որ այդ օրը այցելեք Արցախի ներկայացուցչություն։ Շատ կարևոր է, որպեսզի բոլոր հայրենիք ունեցողները մեծ թվով այստեղ լինեն։ Իսկ ցերեկը գնալու ենք Եռաբլուր»,- նշել է Սրբազանը։