ԵԽԽՎ նախագահը մեկնաբանել է ԵԽԽՎ որոշ անդամների՝ Ադրբեջան մուտքի արգելքը
ՀասարակությունԵվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսն արձագանքել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի այն հայտարարությանը, թե ԵԽԽՎ որոշ անդամներ այդ երկրում պերսոնա նոն գրատա կհամարվեն:
«Սա ավելի քան ցավալի ազդակ է, որը միայն բարդացնում է Ադրբեջանի ներկայիս վիճակը Եվրոպայի խորհրդում։ Անդամ պետությունները պարտավորություն են ստանձնել պահպանել ժողովրդավարության չափանիշները, և նրանց, ովքեր քվեարկել են խղճի մտոք, սև ցուցակում ընդգրկելը կարող է հանգեցնել միայն հակառակ արդյունքի», – ասված Է ԵԽԽՎ մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ: