Քանի մարդ է մահացել կապիկի ծաղիկ հիվանդությունից
ԲլոգոսֆերաԸնթացիկ տարում կապիկի ծաղիկ (mpox) հիվանդությամբ վարակվելու 16 հազար դեպք է արդեն արձանագրվել։ Մահացել է 575 մարդ, հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Համաձայն հրապարակված տեղեկատվության, 2022 թվականից ի վեր, երբ հայտարարվել է կապիկի ծաղիկ հիվանդության գլոբալ բռնկման մասին, ԱՀԿ-ն ստացել է ավելի քան 100 հազար վարակման դեպքի մասին հաստատված տեղեկություն։ Հիվանդության հարուցիչը շրջանառվում է ամբողջ աշխարհում։ Գրում է Հրապարակը։
Հատկապես վարակման դեպքերը շատ են Աֆրիկայում։ Այստեղ եւս հիվանդության բռնկման աշխարհագրությունն ընդլայնվել է։ Ամենաշատ վարակման դեպքերը Աֆրիկայում արձանագրվել են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում։ Այստեղ կենտրոնացված են այս տարվա վարակման դեպքերի 90 տոկոսը, նշված է ԱՀԿ տեղեկատվության մեջ։