Մակրոնը մտադիր է Իրանի հետ քննարկել Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման հարցը ԱՄՆ-ն քննարկում է Իրանի առաջարկը՝ եռափուլ բանակցություններ վարելու վերաբերյալ ՀՀ դեսպանն Իրանում հանդիպել է արդարադատության նախարարի տեղակալին Ես չեմ քննարկում Գագիկ Ծառուկյանի որոշումները․ մանդատակռվի ու «ցուցակամոլության» մեջ չենք մտնի (տեսանյութ) Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են ռազմական համագործակցության հարցեր Իրանը ցանկանում է աշխարհին թելադրել խաղի իր կանոնները․ Ռուբիո Սպիտակ տունը Իրանի հետ չի բանակցելու մամուլի միջոցով․ Սպիտակ տուն Չինաստանը Ալցհեյմերի հիվանդության դեմ պայքարի արշավ է սկսում Խնամքի կենտրոնում դիեր են հայտնաբերվել. 13-ամյա աղջիկ է վրաերթի ենթարկվել (տեսանյութ) Երկու օր ջուր չի լինելու Ադրբեջանցիներն էլ էին զարմացել՝ ինչպես այդքան արագ կարողացան հասնել Շուշի․Սեյրան Օհանյան (տեսանյութ) ՆԱՏՕ-ում Ռուսաստանին անվանել են «թիվ մեկ սպառնալիք».Աննա Հակոբյանի անդրադարձը՝ իր դեմ քրգործին (տեսանյութ) 

«Նիկոլ Փաշինյանը, այո, պետք է հեռանա. նա ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կործանելու համար». «Փաստ»

Բլոգոսֆերա

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի դիտարկմամբ, «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումն այս պահին բարդ փուլում է: «Հասարակության ընդդիմադիր շերտի մեծ մասի մոտ այն տպավորությունն է, որ պետք է շատ արագ այս ամենին վերջ տրվի: Դա շատ բարդ է, նույն ընդդիմադիրները պետք է շատ լավ հասկանան, որ Նիկոլ Փաշինյանը իշխանությունից հրաժարվելու համար երբևիցե չի գնա որևէ զիջման: Շարժման առաջնորդները և կողմնակիցները պետք է հասկանան, որ դա կարող է մի փոքր ավելի երկար տևել, քան իրենք սպասում էին: Պետք է հաշվի առնել մեկ կարևոր հանգամանք ևս, որ շարժումը ղեկավարվում է հոգևոր առաջնորդի կողմից, և նա, լինելով եկեղեցական, չի կարող պղծության կոչերով հանդես գալ:Ի տարբերություն Բագրատ Սրբազանի, Նիկոլ Փաշինյանը չէր վարանում շանտաժել հանրապետականներին, որպեսզի վերջիններիս ներկայացուցիչները քվեարկեն իր թեկնածության օգտին՝ որպես Հայաստանի վարչապետի: Նույն Նիկոլը խաբեց հանրապետականներին, և 2018 թ.-ի դեկտեմբերին պարտադրեց, որ նրանք գնան արտահերթ խորհրդարանական ընտրությունների»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Համբարյանը:

Նրա ձևակերպմամբ, ընդդիմադիրները պետք է հասկանան, որ գործ ունեն ստախոս, կեղծարար, մանիպուլ յանտ և հանցագործ տարր հանդիսացող Նիկոլ Փաշինյանի հետ: «Պատահական չեմ ասում հանցագործ, Փաշինյանի՝ իշխանությունից կպած մնալու պատճառներից մեկը իր հանցագործություններն են, որոնք նա գործել է Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի դեմ: Նա շատ լավ գիտի, որ իշխանությունից հրաժարվելու պարագայում լավագույն դեպքում իր ապագան բանտում է լինելու: Որպեսզի նա, իր համախոհների մեծ մասը, ընտանիքի անդամները բանտերում չհայտնվեն, նա հիմա կառչած է պաշտոնից: Լինելով հակապետական, հակահայկական տարր՝ Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է հետևյալով՝ չկա զոհ, չկա հանցագործ: Նա ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կործանելու համար: Իր բոլոր խաղաղասիրական թեզերն ընդամենը լավ կենացներ են:

Իր խաղաղասիրական թեզերը նորմալ և գովելի կարող են լինել, եթե այդ թեզի հասցեատեր Ադրբեջանը ևս այդպես է մտածում: Բայց Ադրբեջանը Նիկոլ Փաշինյանի թեզերին չի արձագանքում խաղաղասիրությամբ: Որքան Փաշինյանը հրաժարվում է Հայաստանի պատմական տարածքներից, այդքան Ադրբեջանն ավելի է լկտիանում և Ադրբեջանում բացում է «Արևմտյան Ադրբեջան» հեռուստաընկերություն, որի բոլոր թողարկումները նվիրված են Հայաստանի տարածքներին: Բացահայտ տարածքային պահանջներ են ներկայացվում Հայաստանին, կեղծվում և խեղաթյուրվում է հայոց պատմությունը, Հայաստանին ներկայացվում են բազմաթիվ ծանր մեղադրանքներ: Եթե Հայաստանի բնակչության մի մասը Նիկոլին լսելով երազում է, որ թուրքի հետ պետք է ընկերություն և առևտուր անի, ապա ասեմ, որ դա ևս խաբկանք է: Ադրբեջանցին 60-70-ական թվականների ադրբեջանցին չէ»,-նշում է մեր զրուցակիցը:

Հիշեցնում է՝ Ադրբեջանի նախագահը շատ պարզ ասել է, որ հայ-ադրբեջանական, այսպես կոչված, բանակցությունների ժամանակ տեղի ունեցողը ադրբեջանական օրակարգն է, և իրենք կետ առ կետ առաջ են գալիս: «7-8 կետից բաղկացած ծրագիր է: Առաջինն Արցախն Ադրբեջանին հանձնելն էր, Նիկոլը դա մեծ հաճույքով արել է, երկրորդը անկլավների հարցն է, որ կիսով չափ արել է ու շարունակում է անել, երրորդը Հայաստանի սահմաններից հայկական բանակի դուրսբերումն է, որն անում է և անելու է՝ ներկայացնելով, թե իբր սահմանապահները պետք է հսկեն, չորրորդը միջազգային օրակարգից Հայոց ցեղասպանության հարցը հանելն է, հինգերորդը՝ Հայկական բանակի կազմալուծումը, որովհետև Ադրբեջանը թույլ չի տալու, որ Հայաստանն ունենա հարձակողական տեխնիկայով բանակ, այն լինելու է ոստիկանության ավելի պրոֆեսիոնալ ստորաբաժանում, որի նպատակն է լինելու Նիկոլի «ջանդակը» պաշտպանելը, դրանք ոչնչով չեն զիջելու կարմիր և սև բերետավորներին, վեցերորդը՝ Սահմանադրության, Անկախության հռչակագրի և հայկական զինանշանի փոփոխությունը, յոթերորդը՝ ադրբեջանցիների «վերաբնակեցումը» Հայաստանում: Տարբեր տվյալներով, պաշտոնական Բաքուն պարտադրելու է կապիտուլ յանտ ոչնչություն Նիկոլին համաձայնել և Հայաստանում բնակեցնել 300 հազարից մինչև մեկ միլիոն ադրբեջանցիների: Դա աղետալի հետևանքներ կունենա»,-շեշտում է քաղաքագետը:

Ներկա իրավիճակում, ըստ Համբարյանի, Նիկոլ Փաշինյանն իր բոլոր պարտությունները, խայտառակ զիջումները և նվաստացումները, որոնք նա անում է Ալիևի պարտադրանքով, փորձում է ներկայացնել որպես մեծ ձեռքբերում և հաջողություն. «Վերջում կլինի հետևյալը՝ Նիկոլ Փաշինյանը կկործանի Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես, իր ընտանիքով կփախնի, օրինակ՝ Կանադա, իր թիմակիցներին կթողնի մեն-մենակ, բայց ամենակարևոր խնդիրը լուծված կլինի՝ Հայաստանի Հանրապետություն, որպես այդպիսին, չի լինի, որ հանկարծ որևէ մեկը Նիկոլ Փաշինյանին մեղադրի Հայաստանի Հանրապետության կործանման և նրա դեմ գործունեության մեջ»:

Մեր զրուցակիցն անդրադառնում է նաև Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու գործընթացին՝ կարծիք հայտնելով, որ այն վտանգավոր է ընդդիմադիրների համար: «Բագրատ Սրբազանի խորհրդատուներին խորհուրդ կտամ վերջ տալ այդ թեմային անդրադառնալ, քանի որ դա ամբողջությամբ Նիկոլի օրակարգի մեջ տեղավորվող հարց է: Բագրատ Սրբազանն ասում է, որ բանակցել է Իշխան Զաքարյանի հետ, և նա համաձայն է: Այո, համաձայն է, որովհետև այդ գաղափարն ամբողջությամբ տեղավորվում է Նիկոլի քաղաքականության մեջ՝ մաշելու այս շարժումը: Կստորագրեն, գործընթացն ուժի մեջ կմտնի: Այն հարյուր տոկոսով տապալվելու է, բայց որոշակի ժամանակ տևելու է, իշխանությունն էլ ասելու է՝ սպասեք, ինչո՞ւ եք հակաօրինական գործունեություն ծավալում: Ձեր ուզածն իմպիչմենտն էր, գնում ենք դրան: Այդ դեպքում երկու-երեք ամսվա ընթացքում այս շարժումը ոչ միայն կմարի, այլ կվարկաբեկվի: Նիկոլի ուզածն այդ է, որ իմպիչմենտի միջոցով ուղղակիորեն փչացնի Բագրատ Սրբազանին: Սա սխալ ուղի է, վտանգավոր և ինքնաոչնչացնող քաղաքական գիծ Սրբազանի համար»: Մյուս կողմից՝ իշխանական թիմում, կարծես, ներքին անհանգստություններ կան: Քաղաքագետը դա շատ բնական է համարում:

«2024 թ.-ի մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում եթե ոչ ավելի, ապա նաև պակաս էլ չէր այն մասսայից, որը Նիկոլը 2018 թ.-ի ապրիլի 23-ին կամ մայիսի 8-ին հավաքել էր հրապարակում: Անմակարդակ, անդաստիարակ, խուլիգան ոճով, վարկաբեկող, անձնական վիրավորանքներ պարունակող քայլիստների մեկնաբանությունները ցույց են տալիս նախ՝ իրենց մակարդակը, երկրորդը՝ իրենց վախերը: Իրենց խորհուրդ տամ՝ երբեք մի ասա երբեք, դա կյանքի ամենակարևոր կանոններից մեկն է: Մայիսի 9-ի երեկոյան գրեթե բոլոր քայլիստները՝ փոքրից մեծ, նկատի ունեմ իշխանության ներսում իրենց կարգավիճակը, սկսեցին իրենց սոցցանցային էջերում Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող կապիտուլյանտի նկարը տեղադրել և գրել, որ նա լեգիտիմ ընտրված վարչապետ է: Այս շարժման ընթացքում դա որևիցե մեկը երբեք չի քննարկել: Ինձ հետաքրքիր է, թե այդ տգետ ու մանկամիտ բառակապակցության հեղինակը, որը պարտադրել էր բոլորին գրել ու տարածել այդ հիմարությունը, հիշո՞ւմ է, որ 2017 թ.-ի ԱԺ ընտրությունների արդյունքները Նիկոլ Փաշինյանն առաջիններից է ընդունել:

Նա 2017 թ.-ի ԱԺ ընտրությունները համարել է լեգիտիմ, ՀՀԿ-ի հաղթանակը համարել է օրինական: Բայց, չգիտես ինչու, 2018 թ.-ին նաև ԱԺ ամբիոնից ճղճղում էր, որ ՀՀԿ-ի մեծամասնությունն ԱԺում չի համապատասխանում ժողովրդի ներկայիս քաղաքական սիմպատիաներին: Հիմա նույնը կարող ենք ասել: 2021 թ.-ին ժողովրդի կողմից ընտրված Նիկոլ Փաշինյանին ընտրել է Հայաստանի ընդհանուր ընտրողների ընդամենը 27-28 տոկոսը, և առանց ամոթի նա իրեն ժողովրդի կողմից ընտրված է հռչակում: Հիմա համարում է, որ իր նորանոր չարագործություններից հետո լեգիտի՞մ է: Նա լեգիտիմ չէ: 2018 թ.-ի հոկտեմբերին նա էր ԱԺ ամբիոնից ճղճղում, որ պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպել, որովհետև ԱԺ կազմը չի համապատասխանում հասարակության մոտ ձևավորված ներկայիս քաղաքական սիմպատիաներին, նույնն էլ հիմա կարող ենք նշել: 2018 թ.-ի հոկտեմբերին մեր ԱԺ կազմը չէր համապատասխանում հանրության քաղաքական կողմնորոշումներին, և դա ճիշտ էր այդ առումով: 2021 թ.-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված ներկայիս ԱԺ կազմը բացարձակ չի համապատասխանում քաղաքական այն նախընտրություններին, որ կա հասարակության մոտ: Նիկոլ Փաշինյանը, այո, պետք է հեռանա»,-եզրափակում է Գագիկ Համբարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մերցը չի հավատում, որ ԱՄՆ-ը կկարողանա արագորեն դադարեցնել Իրանի դեմ իր ռազմական գործողությունըԱմերիկացին խաբեության զոհ է դարձել՝ մեքենա գնելիս կորցնելով ավելի քան 77 հազար դոլարՄակրոնը մտադիր է Իրանի հետ քննարկել Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման հարցը Չեխիայի Հանրապետությունը հայտարարել է, որ չի կատարել ՆԱՏՕ-ի առջև պաշտպանական ծախսերի վերաբերյալ իր պարտավորություններըԵԿ ղեկավարը կողմնակից է փոքր մոդուլային ռեակտորների օգտագործմանըԱՄՆ-ն քննարկում է Իրանի առաջարկը՝ եռափուլ բանակցություններ վարելու վերաբերյալ Կիևին 20-25 տարի կպահանջվի ԵՄ օգնությամբ հզոր տնտեսություն կառուցելու համար. ԵվրահանձնաժողովԱզատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում գրավել է 3-րդ տեղը «Հեզբոլլահի» առաջնորդը կոչ է արել Լիբանանին դադարեցնել Իսրայելի հետ ուղիղ բանակցություններըAIM-120 նոր հրթիռների մատակարարումը կարող է բարդացնել ռուսական ավիացիայի գործողություններըՀՀ դեսպանն Իրանում հանդիպել է արդարադատության նախարարի տեղակալին Չինացի պաշտոնյան դատապարտվել է 17 տարվա ազատազրկման՝ 10 միլիոն դոլար կաշառք ստանալու համարԵս չեմ քննարկում Գագիկ Ծառուկյանի որոշումները․ մանդատակռվի ու «ցուցակամոլության» մեջ չենք մտնի (տեսանյութ)Շվեդիայում սկսվել են զորավարժություններ՝ Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբՍթարմերը արտակարգ նիստ կանցկացնի Իրանի պատերազմի հետևանքների վերաբերյալBloomberg. Ֆիլիպինները խորհուրդ են տվել չուղարկել նավաստիներ Պարսից ծոցՅուրա Մովսիսյանը ընտանքի հետ լուսանկար է հրապարակելՊաշտպանության հարցերով եվրահանձնակատարը Ուկրաինային կոչ է արել հնարավորինս շուտ ինտեգրվել ԵՄ-ինԱդրբեջանն ու Թուրքիան քննարկել են ռազմական համագործակցության հարցեր Իրանը ցանկանում է աշխարհին թելադրել խաղի իր կանոնները․ Ռուբիո Նվազել է պահանջարկը բիզնես-թրեյներների նկատմամբԻնչ է նախաձեռնել ԵՄ-ն Ուկրաինային տրամադրվող վարկը ֆինանսավորելու համար․ ԶԼՄՍպիտակ տունը Իրանի հետ չի բանակցելու մամուլի միջոցով․ Սպիտակ տուն Չինաստանը Ալցհեյմերի հիվանդության դեմ պայքարի արշավ է սկսում Որ երկիրը կդառնա Արևմտյան աշխարհի նոր լիդերը․ NYTԽնամքի կենտրոնում դիեր են հայտնաբերվել. 13-ամյա աղջիկ է վրաերթի ենթարկվել (տեսանյութ) Երկու օր ջուր չի լինելուՄերցը խոստովանել է, որ Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ Բելառուսի հետ սահմանին տեղադրված տեխնոլոգիան կարող է «թափանցել» Բելառուսի խորքը․ Լեհաստանի ՆԳՆԱդրբեջանցիներն էլ էին զարմացել՝ ինչպես այդքան արագ կարողացան հասնել Շուշի․Սեյրան Օհանյան (տեսանյութ)Պուտինը հայտարարել է, որ մարզերի աջակցությունը պատգամավորների առանձին խնդիր էԻլոն Մասկը իր սեփական բանկային հավելվածը կթողարկիՀաղորդվում է Սումիի մարզում Ուկրաինայի զինված ուժերի զգալի կորուստների մասինՄարսը չի դառնա մարդկության «փրկության կետ»․ գիտնականը խոսել է սահմանափակումների մասինՆԱՏՕ-ում Ռուսաստանին անվանել են «թիվ մեկ սպառնալիք».Աննա Հակոբյանի անդրադարձը՝ իր դեմ քրգործին (տեսանյութ) Դուք մեզ ընտրեցիք, համ գործն ա իննան, համ հողն ա իննան․ հրապարակվել է ձայնագրություն Կանդազի մասնակցությամբ (տեսանյութ) Հերմոն բնակավայրում արջը հшրձակվել է գյուղացու անասունների վրա՝ պատճառելով զգալի վնաu Պուտինը «գվարդիական» կոչում է շնորհել երկու զորամասիԿիմ Չեն Ընը բարձր է գնահատել Կուրսկի մարզում իրականացված գործողությունըԻսրայելի պաշտպանության ուժերը հայտնել են Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման ենթակառուցվածքներին նոր հարվածներ հասցնելու մասին Շեֆից շատ է վախենում․ բա որ Ալիևը ջղայնանա հանկարծ․ Սամվել Կարապետյան (տեսանյութ) Համ գործն ա ինյան-300.000 աշխատատեղ, հողն ա ինյան-ուժեղ խաղաղություն, տոնն ա ինյան-20.000 մատչելի բնակարան. Նարեկ Կարապետյանը՝ Հակակոռուպցիոն կոմիտե հաղորդագրության մասին Իրանի ժողովուրդը քաջաբար պայքարում է իր ինքնիշխանության համար. Պուտին Զելենսկին հայտարարել է՝ Ուկրաինան պայմանագրեր է կնքել 25 հազար ցամաքային անօդաչու համակարգերի համարMicrosoft-ը ընդունել է Windows 11-ի «խանգարող» խնդիրըՄոսկվայում ձյունը կթուլանա, սակայն կշարունակվի մի քանի օրԻրանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Պուտինին Թեհրանին աջակցելու համարԼատվիայում տղամարդը պոկել և պատռել է Ուկրաինայի դրոշը․ նա ձերբակալվել էՀայաստանի բռնցքամարտի հավաքականը Աշխարհի գավաթի խաղարկությունն ավարտել է մեկ արծաթե մեդալով Գերմանիայում կոչ են արել անսպասելի միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ
Ամենադիտված