Ականատեսները պատմել են Ֆիցոյի դեմ մահափորձի մանրամասները
ՔաղաքականՍլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ մահափորձը տեղի է ունեցել շատ արագ, սկզբում կրակոցները կարելի էր շփոթել ճայթրուկների պայթյունների հետ, հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը՝ վկայակոչելով ականատեսներին:
«Ես հասկացա, որ նրա վրա կրակել են միայն երկրորդ կրակոցից հետո։ Ամեն ինչ այնքան արագ է տեղի ունեցել», - ասել է ականատես Ռիխարդ Կրայչեկը։
Նա նշել է, որ սկզբում կրակոցները շփոթել է ճայթրուկների պայթյունների հետ։ Ընդ որում, նա չի կարող հավատալ, որ մահափորձը տեղի է ունեցել այնպիսի հանգիստ քաղաքում, ինչպիսին Գանդլովան է՝ Բրատիսլավայից 190 կմ հեռավորության վրա։