Երևանի քաղաքապետարանի և Իլ դը Ֆրանս շրջանի միջև քննարկվել են գործակցության ծրագրեր
ՏեսանյութերՊաշտոնական այցի ընթացքում հանդիպեցի Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի հետ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը․
«Քննարկեցինք Երևանի քաղաքապետարանի և Իլ դը Ֆրանս շրջանի միջև հաստատված գործակցության եռամյա ծրագրերն, որն իր մեջ ներառում է ուրբանիզմի, տրանսպորտի և թափոնների կառավարման ոլորտները:
Երևանը մեծապես կարևորում է գործընկեր քաղաքների փորձը և արդյունավետ իրականացվող ծրագրերը, որոնք լավ հիմք են հանդիսանում նոր նախագծերի մեկնարկի համար»,- նշել է Ավինյանը։