ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
Արտակարգ ՊատահարՀյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) ռազմական կոմիտեի ղեկավար, ծովակալ Ռոբ Բաուերը ընդունել է Ուկրաինայի Զինված ուժերի համար ստեղծված ծանր իրավիճակը և ասել, որ Կիևին արևմտյան զենքի մատակարարման ձգձգումը հանգեցրել է բացասական հետևանքների:
«Մենք ավարտեցինք ռազմական կոմիտեի նիստը, ուկրաինական կողմը, Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Անատոլի Բարգիլևիչը մեզ հակիրճ տեղեկացրեց տեղում տիրող իրավիճակի մասին, որը շարունակում է մնալ շատ ծանր, աջակցության ձգձգումները լուրջ հետևանքներ են ունեցել մարտի դաշտում», - ասել է նա:
Նա հավելել է, որ Ուկրաինայի համար հատկացված աջակցությունն այժմ ճանապարհին է և հույս է հայտնել, որ այն կհասնի որքան հնարավոր է շուտ։