Մայիսի 19-ին Թբիլիսիում կանցկացվի ավանդական դարձած Վարդատոնը
Իրավունք2024թ. մայիսի 19-ին Թբիլիսիում կանցկացվի ավանդական դարձած 110-րդ սայաթնովյան Վարդատոնը։
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը ներկայացրել է տոնական միջոցառումների ծրագիրը։
11։00 – Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնից վարդերով քայլերթ դեպի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի:
12։30 – Ծաղիկների խոնարհում և հոգեհանգստի կարգ Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում գտնվող Սայաթ-Նովայի հուշաքարի մոտ:
13։00 – Տոնական բացօթյա համերգ Գորգասալի հրապարակում: