Թուրքական բանկերին ճնշում են, որ չհամագործակցեն ռուսների հետ․ ТАСС
ՔաղաքականՄիացյալ Նահանգների պաշտոնյաները շարունակում են ճնշումները թուրքական բանկերի վրա, սպառնալով սանկցիաներ սահմանել նրանց հանդեպ, եթե վերջիններս շարունակեն սպասարկել Ռուսաստանի հետ կապված գործարքները։ Այս մասին հայտնում է ռուսական ТАСС լրատվական գործակալությունը։
Համաձայն հաղորդման, վերջերս ամերիկյան պատվիրակությունը հանդիպում է ունեցել թուրքական ֆինանսաբանկային ոլորտը ներկայացնող ընկերությունների հետ, որտեղ խոսվել է նաեւ, այսպես ասած՝ «քողարկված սանկցիաների» մասին։ Չնայած այդ ճնշումներին, հաղորդում է ռուսական լրատվամիջոցը, ռուսական կողմի հետ գործարքները թուրքական բանկերը շարունակում են իականացնել, սակայն մի շարք նախազգուշական քայլեր կատարելու պայմանով, որոնցից մեկը համոզիչ փաստաթղթերի տրամադրումն է առ այն, որ տվյալ գործարքը չի խախտում գործող սանկցիաներն ու սահմանափակումները։