Քաղաքը ավելի հարմարավետ ենք դարձնում, երթևեկության բեռնաթափմանն ուղղված նախագծեր ենք անցկացնում. Ավինյան
ԱՄՆՔաղաքը երևանցիների համար ավելի հարմարավետ ու բարեկարգ դարձնելու նպատակով, մենք շարունակում ենք կյանքի կոչել երթևեկության բեռնաթափմանն ուղղված նոր նախագծեր: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Երևանի քաղաքապետ Տիգրան Գալստյանը․
«Նորք-Մարաշ վարչական շրջանը Կենտրոնին կապող այլընտրանքային նոր ճանապարհ կունենա, որն էականորեն կբեռնաթափի Արմենակյան փողոցը:
1.4 կմ երկարությամբ ճանապարհն իրար կկապի Գարեգին Հովսեփյան փողոցն ու Սարալանջը:
2024թ. մենք մոտավորապես 40%-ով ավելացրել ենք Երևան քաղաքի եկամուտները և այդ գումարներն ուղղվելու են նման ենթակառուցվածքների զարգացմանը»,- մանրամասնել է նա։