ԳՇ նախկին պետին մեղադրել են պետական դավաճանության մեջ․ ՌԴ-ի «մատը խա՞ռն է»
Արտակարգ ՊատահարՄոլդովայի բանակի գլխավոր շտաբի նախկին պետ Իգոր Գորգանին մեղադրանք է առաջադրվել պետական դավաճանության մեջ, հայտնում է Մոլդովայի դատախազությունը։ Գրում է Հրապարակը։
Հունիսի 13-ին դատախազությունը պետական դավաճանության հոդվածով քրեական գործ է հարուցել Գլխավոր շտաբի նախկին պետի նկատմամբ։
Պատճառը լրագրողական հետաքննությունից ստացված տեղեկությունն է Գորգանի ենթադրյալ կապերի մասին Ռուսաստանի Դաշնության Գլխավոր հետախուզական վարչության հետ:
Ըստ The Insider-ի՝ նա պարբերաբար զեկուցել է ռուսական հետախուզության աշխատակիցներին Մոլդովայում տիրող քաղաքական իրավիճակի մասին, ինչպես նաև խոսել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների այցերի մասին։