Թուրքիան ռազմաօդային գործողություն է անցկացրել․ ի՞նչ է հայտնի
Սպորտ
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Իրաքի հյուսիսային հատվածում ռազմաօդային գործողություն իրականացնելու մասին: Գրում է Հրապարակը։
Հայտարարության մեջ նշվել է, որ ընդհանուր առմամբ ոչնչացվել է 24 թիրախ:
Դրա համաձայն՝ թիրախները հիմնականում եղել են Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) և դրա հետ նույնացվող «Քուրդիստանի համայնքների միության» (KCK-ՔՀՄ) կողմից օգտագործվող թաքստոցներ և պահեստներ:
Թուրքական ռազմական գերատեսչության հայտարարության մեջ նշվել է, որ նմանատիպ գործողությունները վճռականորեն շարունակվում են:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան