Բախվել են «Օպել»-ն ու բեռնատարը. վիրավորը հիվանդանոցում մահացել է
Սեպտեմբերի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22:30-ի սահմաններում Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 1 շենքի դիմաց բախվել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 47-ամյա Մանսուր Ա.-ի վարած «Mercedes» մակնիշի բեռնատարն ու Սյունիքի մարզի բնակիչ 64-ամյա Ֆելիքս Ա.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենան։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով, վերակենդանացման բաժանմունքում մահացել է։
Դեպք փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հնարավոր է, որ Ֆելիքս Ա.-ն ավտոմեքենան վարելիս սրտի կաթված է ստացել։