«Խայտառակություն, Սուրբ պատարագը դեռ չավարտված՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ լքեցին Էջմիածնի Մայր տաճարը». Արամ Կարապետյան
Հասարակություն«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը գրում է.
Խայտառակություն....
Սուրբ պատարագը դեռ չավարտված՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ լքեցին Էջմիածնի Մայր տաճարը։
Պաշտոնյաները լքեցին Մայր տաճարն այն պահին, երբ կաթողիկոսը պատրաստվում էր իջնել բեմից ու հնարավորություն տար ներկաներին համբուրել Սուրբ խաչը ու ստանալ հայրապետական օրհնություն։