Եռաբլուր էր այցելել տղաներին սպանող էրդողանի գիրքը գրկա՞ծ, թե ծոցագրպանը դրած. Սևակ Հակոբյան
ՔաղաքականYerevan Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը տելեգրամյան իր ալիքում գրել է.
««Կարճ ասած» հաղորդման վերջին թողարկման մեջ, անդրադառնալով հերթական խայտառակությանը, երբ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահ Էրդողանին խնդրում էր միջնորդ լինել Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում, նշեցի, որ նա քաղաքական մուրացկանությամբ է զբաղված, նա պատրաստ է շաբաթ օրը խոնարհվել զոհերի շիրիմների առաջ, չորեքշաբթի խոնարհվել զոհերի պատճառ դարձած Էրդողանի առաջ, ում փեսան Բայրաքթար արտադրող հիմնարկի տնօրենն է։ Այսինքն՝ Թուրքիայի նախագահի ընտանիքի անդամը անձնական ներդրում ունի մեր տղաների զոհվելու մեջ։
Օրերս տեսանք, թե ինչպես էր նկարվել Էրդողանի գիրքը կրծքին սեղմած․ այսօր շաբաթ օր է, այցելել է Եռաբլուր։
Կադրերից պարզ չի երևում՝ Եռաբլուր էր այցելել տղաներին սպանող էրդողանի գիրքը գրկա՞ծ, թե ծոցագրպանը դրած»: