«Քաղաքական սպանություն»․ ՌԴ ԱԳՆ
ՔաղաքականՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման առաջնորդ Սեյյեդ Հասան Նասրալլայի մահը որակել է «քաղաքական սպանություն»։
ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ, մասավորապես, ասված է. «Մենք խստորեն դատապարտում ենք Իսրայելի կողմից իրականացված հերթական քաղաքական սպանությունը։ Այս ուժային գործողությունը հղի է ավելի մեծ դրամատիկ հետևանքներով Լիբանանի և ողջ Մերձավոր Արևելքի համար: Իսրայելական կողմը չէր կարող չհասկանալ նման վտանգը, բայց դիմեց նմանատիպ քայլի՝ սպանելով լիբանանցի քաղաքացիների, ինչը գրեթե անխուսափելիորեն բռնությունների նոր ալիք կհրահրի։ Այսպիսով, այն կրում է հետագա էսկալացիայի ամբողջ պատասխանատվությունը»:
Բացի այդ՝ ԱԳՆ-ն նաև կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները. «Դա թույլ կտար դադարեցնել արյունահեղությունը և պայմաններ ստեղծել քաղաքական և դիվանագիտական կարգավորման համար։ Ներկա պայթյունավտանգ իրավիճակում միջազգային հանրության պատասխանատու անդամները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի տարածաշրջանը չընկղմվի լայնամասշտաբ զինված առճակատման մեջ»: