Ջանլուիջի Բուֆոնն ամուսնացել է
Սպորտ«Յուվենտուսի» և «Պարմայի» նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն ամուսնացել է իտալացի հեռուստահաղորդավար Իլարիա Դ’Ամիկոյի հետ։
Արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ին Տոսկանայի հյուսիսում գտնվող Վերսիլիայում։
Բուֆոնն ու Դ’Ամիկոն միասին են գրեթե տասը տարի։ Զույգը միասին մեկ երեխա ունի և նշանադրվել է 2017 թվականի ամառվանից։
Տոնակատարությանը ներկա են եղել Անդրեա Բարցալին, Լեոնարդո Բոնուչին, Ջորջիո Կյելինին, Լուչիանո Սպալետին, Թիմ Բերթոնը, Մոնիկա Բելուչին և այլ աստղեր։
Աղբյուրը՝ Armsport.am: