Ինչպես մեղմել հարբուխի տհաճ դրսևորումները
ՀասարակությունՀարբուխը շնչառական համակարգն ախտահարող ամենատարածված վարակներից մեկն է, որի դեմ պայքարում օրգանիզմն անցնում է բորբոքման բոլոր փուլերը։ Այս մասին գրում է doctor.rambler.ru-ն՝ վկայակոչելով քիթկոկորդականջաբան Մարինա Բոբիլևային։
Բժշկի խոսքով, եթե հարբուխը չի բուժվում մեկ շաբաթից ավելի, ապա հարկավոր է դիմել բժշկին։
Հիվանդությունն ինքնուրույն հաղթահարելու համար մասնագետը խորհուրդ է տալիս կիրառել աղաջուր, որը դեղատներում վաճառվում է ինչպես ողողման լուծույթների, այնպես էլ հատուկ կաթիլների կամ ցողացիրների տեսքով։ Ընդ որում՝ այս լուծույթները հակացուցված չեն անգամ փոքր երեխաներին։
Ինչպես նշել է Բոբիլևան, հարբուխի հետևանքով առաջացած քթի փակվածությունից ազատվելու համար կարելի է կիրառել անոթները նեղացնող կաթիլներ, որոնք օգնում են ազատել այտուցից, սակայն դրանց ազդեցությունը սովորաբար ժամանակավոր է լինում։ Բացի այդ, հարկ է հիշել, որ նման դեղամիջոցները կարող են կախվածություն առաջացնել, ուստի դրանց գործածության դեպքում հարկավոր է շատ զգույշ լինել։