BMW-ն Նալբանդյան փողոցում հայտնվել է մայթին և բախվել շենքին․ կան վիրավորներ
Արտակարգ ՊատահարԱյսօր՝ սեպտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 26-ամյա Նարեկ Յ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Նալբանդյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի բազալտե եզրաքարին, ապա առաջ ընթացել, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում՝ բախվելով թիվ 17 շենքի պատին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել այդ պահին նշված վայրում աշխատանքներ կատարող 2 երիտասարդ տղաներ, ապա օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Այդ երիտասարդ տղաները օգնել են նաև բժիշկներին, որպեսզի նրանց տեղափոխեն հիվանդանոց։