Մոսկվա-Սամարա չվերթի ուղևորը մահացել է թռիչքի ժամանակ
ՀասարակությունՄոսկվայից Սամարա թռչող ինքնաթիռի ուղևորը մահացել է թռիչքի ժամանակ, հայտնում է «Известия»-ն՝ վկայակոչելով աղբյուրին։
Աղբյուրի համաձայն, 44-ամյա ուղևորը Վնուկովոյից մեկնել է կնոջ, որդու և թոռան հետ։
«Օդանավակայանում նա արդեն իրեն վատ էր զգում, բայց օդանավակայանում նրան օգնեցին: Այն բանից հետո, երբ տղամարդն իրեն լավ զգաց, նա թռավ Սամարա: Թռիչքի ժամանակ ուղևորը կրկին վատացավ»,- ասել է աղբյուրը։
Նա պարզաբանել է, որ ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Ուլյանովսկում, սակայն դեպքի վայր ժամանած բժիշկներն արձանագրել են տղամարդու մահը։ Նախնական տեղեկություններով,նա մահացել է սրտի հետ կապված խնդիրների պատճառով։
Աղբյուրը` News.am