ԲՀԿ․ «Չկա որևէ իրավական հիմնավորում, որ Գագիկ Ծառուկյանը շարունակի մնալ կալանքի տակ» Երևանի ավագանին ընդունեց աշխատավարձերի բարձրացման նախագիծը Մեզ ընդհանրապես էշի տեղ եք դրել. Պեդրո Զարոկյանի կոշտ ելույթը Ըստ էության, քաղաքապետարանում մի բան էլ աշխատավարձի իջեցում է տեղի ունենում. Գալջյան Արարատ Միրզոյանը Լեհաստանում այցելել է տիեզերական տեխնոլոգիաներով զբաղվող ընկերություն Մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի Գիտնականները հայտնաբերել են նոր, լավային մոլորակ Ստորագրել և վավերացնել Խաղաղության համաձայնագիրը. վարչապետը տեսանյութ է հրապարակել ՈՒՂԻՂ․ Ավինյանը Երեւանի քաղաքապետարանի ավագանու նիստն է վարում 34 տարեկանում մահացել է «Breaking Bad» սերիալից հայտնի դերասան Ռ. Ջեյ Միտտեն Քննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ» «Հրապարակ»․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի 

Փաշինյանն Էրդողանին և Ալիևին ասում է՝ ուրիշ տվող չեք տեսնի, բայց դրա գինն իմ հավերժ իշխանավարումն է․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ)

Տեսանյութեր

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների կանոնակարգը կամայականություն է ստեղծում՝ կսահմանազատեն և կսահմանագծեն այնպես, ինչպես ուզում են։ Դժվար է հասկանալ՝ ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը, հաճախ թվում է՝ դրանք խելագար զառանցանքներ են, քանի որ նրա ասածների միջև տրամաբանական կապ չկա։ Օրինակ, ասում է, թե Ալմաթիի հռչակագրով իբր պետք է սահմանվեն և ճշգրտվեն ՀՀ սահմանները։ Ալմաթիի հռչակագրում ասվում է՝ Խորհրդային միությունում առկա սահմաններն ընդունվում են որպես հիմք։ Հարց է ծագում՝ որո՞նք են Հայաստանի և Ադրբեջանի խորհրդային հանրապետությունների սահմանները։ Պարզվում է, որ ամբողջ Խորհրդային միությունում սա միակ դեպքն է, երբ երկու երկրների սահմաններն ամբողջությամբ սահմանազատված և սահմանագծված են եղել 1984-87 թվականներին։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«1980-ականների սկզբին Ադրբեջանի այսօրվա նախագահի հայրը՝ Հեյդար Ալիևը, որն, ի տարբերություն Դեմիրճյանի, Կոմկուսի քաղբյուրոյի անդամ էր, դառնում է ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահ Ռիժկովի առաջին տեղակալ։ Ակնհայտ է, որ կային լուրջ սահմանային վեճեր, և այդ ժամանակ նա որոշում է նորից քննել երկու հանրապետությունների սահմանային հարցերը՝ ակնկալելով, որ Ադրբեջանը ստանալիք ունի։ Ադրբեջանցիները սիրում են ստել, և երբ սուտասան սերունդը մեռնում է, ու հաջորդ սերունդն է գալիս, նա սկսում է հավատալ դրան։ Օրինակ, երբ այսօր ադրբեջանցի երեխային ասում են, թե հայերն այս տարածաշրջանում եկվոր են, պետք չէ դրա վրա ծիծաղել, քանի որ նա այդպես էլ դաստիարակվում է»,- ասաց քաղաքական գործիչը։

«Ինչո՞ւ են ադրբեջանցիները կեղծում պատմությունը։ Բոլորը գիտեն, որ նրանք կեղծում են, բայց վաղը այն սերունդը, որը նախորդ սերնդի հետ կապ չի ունեցել, դա ընդունելու է որպես ճշմարտություն։ Խորհրդային տարիներին հայկական կողմից հանձնաժողովը գլխավորում էր Վլադիմիր Մովսիսյանը։ Քարտեզները սովորաբար վավեր էին, եթե դրանք տպագրում էր Մոսկվան՝ համաձայնեցնելով երկու կողմերի հետ։ 1977 թվականի ԽՍՀՄ սահմանադրությունն ասում էր, որ միութենական հանրապետություններն իրար հետ կարող են պայմանավորվել սահմանային հարցերում։ Այսօր ՀՀ-ն որդեգրել է տալու ստրատեգիան, առաջինը դա դրսևորվել է 2020-ի դեկտեմբերին, երբ Գորիս-Կապան ճանապարհը սկսեցինք զիջել։ Հիմա արդեն հասկանալի է, որ Ադրբեջանը դա արեց, որպեսզի մենք դեպի Իրան ելք չունենանք»,- նշեց Բագրատյանը:

Ընդդիմադիր գործչի կարծիքով՝այդ ինչպե՞ս է ստացվել, որ ժամանակին Ադրբեջանը Հայաստանի տարածքում ճանապարհ է կառուցել. «Իրանի հետ կապը կրկնակի պակասել է, Հալիձորի ճանապարհով կցորդներով մեքենաներն այլևս չեն կարող գնալ։ Այսօր մենք ընդամենը 28400 քառակուսի կիլոմետր ենք տնօրինում։ Այսինքն, մենք մեր տարածքից մոտ 1400 քառակուսի կիլոմետր չենք վերահսկում։ Եթե 1920-ականների թվականների քարտեզներով առաջնորդվենք, Հայաստանը մոտավորապես 31 հազար քառակուսի կիլոմետր էր։ Ինչո՞ւ է Նիկոլը տարածքներ տալիս՝ վախի՞ց։ Տալիս է, որովհետև ուզում է տալ, վերացնել։ Այսօր ռուսների հետևից է ընկել, վաղը ֆրանսիացիներին կհետապնդի»:

«Փաշինյանը խաղում է Էրդողանի և Ալիևի հետ, ասում է՝ ուրիշ տվող չեք տեսնի, ես ամեն ինչ տալիս եմ, սրա գինը մեկն է՝ ես անընդհատ պետք է իշխանավարեմ Հայաստանում։ Հասկացնում է, որ ինքը թքած ունի Հայաստանի վրա։ Ծաղրում է ռուսներին, ֆրանսիացիներին, ամերիկացիներին։ ԱՄՆ-ն ասում է, թե պաշտպանում է ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Պետդեպում կարո՞ղ են մի քարտեզ ցույց տալ, որով անկլավներ կան Հայաստանի տարածքում։ Դրանով ԱՄՆ-ն քծնում է Ադրբեջանին, որն իր ռազմավարական գծի մեջ է՝ կռիվ տալ ՌԴ-ի և Իրանի դեմ։ Սրանք ռուսներին ռազմավարական դաշնակցից դարձրել են ոչ ոք, ռուսներն էլ ի պատասխան որոշել են անցնել թուրանական առանցքի կողմը։ Նիկոլը դեռևս 2023-ին Բաքվի հետ գաղտնի պայմանագիր է կնքել և հանձնել միջանցքը»,- ամփոփեց Հրանտ Բագրատյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԲՀԿ․ «Չկա որևէ իրավական հիմնավորում, որ Գագիկ Ծառուկյանը շարունակի մնալ կալանքի տակ»Երևանի ավագանին ընդունեց աշխատավարձերի բարձրացման նախագիծըThe Atlantic. Զելենսկիի ամբարտավանությունը զայրացնում է Թրամփին Մեզ ընդհանրապես էշի տեղ եք դրել. Պեդրո Զարոկյանի կոշտ ելույթըԹրամփ. Պուտինն ավելի շատ է կողմ կարգավորմանը, քան Զելենսկին Ըստ էության, քաղաքապետարանում մի բան էլ աշխատավարձի իջեցում է տեղի ունենում. ԳալջյանԱրարատ Միրզոյանը Լեհաստանում այցելել է տիեզերական տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունՄի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինիԳիտնականները հայտնաբերել են նոր, լավային մոլորակՍտորագրել և վավերացնել Խաղաղության համաձայնագիրը. վարչապետը տեսանյութ է հրապարակելՈՒՂԻՂ․ Ավինյանը Երեւանի քաղաքապետարանի ավագանու նիստն է վարում34 տարեկանում մահացել է «Breaking Bad» սերիալից հայտնի դերասան Ռ. Ջեյ ՄիտտենՔննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ»«Հրապարակ»․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»«Հրապարակ». Նախկինները սրբեր էին՝ ՔՊ-ականների համեմատ Փորձում են Շաքիի հերոսացած մորը վարկաբեկել. ովքեր են նրանք. «Ժողովուրդ»«Քասթինգ» եկեցեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ»Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ»Ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ» «Հրապարակ». Շոու` տիրադավների մասնակցությամբ Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»«Հրապարակ». Բանակից գնդերեցներին վտարելու հետեւանքները Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները«Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչովԲաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառովԹուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. ԷրդողանԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՉինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերըԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՉինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրաԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Ամենադիտված