Տղամարդը Երևանում շրջում էր ատրճանակը, կռփազենքն ու բարդ փականով ծալովի դանակը գրպանում
ՀասարակությունԵրևան քաղաքի պարեկները սեպտեմբերի 27-ի գիշերը՝ ժամը 23.45-ին, սառը զենք պահելու և կրելու անմիջականորեն ծագած կասկածանքով Արգիշտի փողոցում ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տարել Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ 41-ամյա մի տղամարդու:
Ոստիկանությունից հայտնում են, որ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մեկնարկային ատրճանակ, կռփազենք և բարդ փականով ծալովի դանակ:
Նորաշենցի տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին: